09:23 28.09.2022
ԱՄՆ-ը հրաժարվել է Կիևին արգելել հարվածներ հասցնել և օգտագործել արևմտյան զենք այն տարածքներին, որոնք հանրաքվեից հետո կարող են միանալ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը,հաղորդում է Lenta.ru-ն։
Նա նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը թույլ կտա Կիևին օգտագործել ամերիկյան զենքը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում։
Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանվելու իր ողջ տարածքում, ներառյալ այն տարածքների վերադարձը, որն այս կամ այն կերպ ապօրինաբար օկուպացվել է Ռուսաստանի կողմից։
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում այն տարածքների կարգավիճակի փոփոխությունը, որտեղ անցկացվել են հանրաքվեներ, և կշարունակեն դրանք համարել Ուկրաինայի մաս։ «Քանի որ ռուսների կողմից բռնակցված տարածքների հարցում մեր և ուկրաինացիների համար փոփոխություններ չկան, ուկրաինացիները կշարունակեն անել այն, ինչ անհրաժեշտ է՝ վերադարձնելու իրենցից խլված հողերը։ Մենք այս հարցում շարունակելու ենք աջակցել նրանց»,- եզրափակել է նա։
12:48 06.05.2025
Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին […] ...
12:42 06.05.2025
«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներՄայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
12:37 06.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...
12:37 06.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու՝ մեֆեդրոն […] ...
12:30 06.05.2025
Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...