20:44 28.09.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից ապօրինի և անհիմն հարձակումը հայկական հողի վրա և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ Երկկուսակցական բանաձևը նախագահ Ջո Բայդենին կոչ է անում պաշտոնական որոշում կայացնել այն մասին՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է պատժամիջոցների ենթարկվեն՝ «Մարդու իրավունքների համար պատասխանատվության գլոբալ Մագնիտսկու օրենքի» համաձայն: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոն»-ի տաղավարում ներկայացրել մանրամասներ:
«Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցից հետո շատ կտրուկ ակտիվացան ամերիկահայկական քաղաքական կապերը: Ընդամենը մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան: Հայաստանի արտգործնախարարը կարճ զրույց ունեցավ նախագահ Բայդենի հետ, վարչապետ Փաշինյանը երկար, արդյունավետ բանակցություններ ունեցավ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականի հետ բանակցեց, Արցախի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ կենգրեսականների հետ: Իսկապես աննախադեպ ակտիվություն է, որը դրսևորվում է նաև Կոնգրեսում և Սենատում՝ փաստաթղթերի տեսքով. նշեմ, որ Մենենդեսի նախաձեռնած փաստաթուղթը միակը չէ:
Ընդամենը դրանից մեկ օր առաջ, արդեն ստորին պալատում նման բովանդակությամբ փաստաթուղթ ներկայացրեց կոնգրեսական Ջեկի Սփիրը, որը ինչպես գիտեք ուղեկցում էր Փելոսիին Հայաստան կատարած այցի շրջանակներում: Հայկական արմատներ ունեցող Սփիրի փաստաթուղթը նույնպես դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կոչ է անում նաև միջազգային տրիբունալներ դիմել՝ Ադրբեջանի կատարած հանցանքը հետաքննելու համար, կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ կատարվող բռնությունները, եկեղեցիների ոչնչացումը, պատմական հուշարձանների պղծումը և նաև Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցություն է հայտնում փաստաթուղթը:
Նման բովանդակության ևս մեկ փաստաթուղթ էլ ներկայացրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա նույնպես քննադատում է Ադրբեջանին՝ հարձակումների համար, և առաջարկում է վերականգնել հայտնի 907 ուղղման լիարժեք գործողությունը՝ այն է վերականգնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները: Նրա այս առաջարկին միացել են ավելի քան 50 կոնգրեսականներ՝ 2 կուսակցությունները ներկայացնող: Ես վստահ եմ, որ բոլոր այս 3 փաստաթղթերի նախաձեռնությունները համաձայնեցված են եղել վարչակազմի հետ»,- ասաց Երկանյանը:
Երեկ մամուլում տեղեկություն տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Հայաստանին զենք վաճառելու հարցը: Վահագն Հակոբյանի հարցին, թե իսկապե՞ս իրատեսական է այս հարցը, Երկանյանը պատասխանեց:
«Միակ հիմքը՝ կարծելու, որ նման բան իսկապես կա՝ հայ դատի հանձնախմբի տարածած հայտնի հաղորդագրությունն է, որը վստահ եմ, նույնպես համաձայնեցված է եղել և գիտակցաբար արված տեղեկատվական արտահոսք է, իմ կարծիքով: Իրականում, հավանաբար, իսկապես այս հարցը, քիչ առաջ հիշատակածս հանդիպումներում, քննարկել են և Հայ դատի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Կոնգրեսում կա երկկուսակցական կոնսենսուս այս հարցի վերաբերյալ և կոնգրեսականների ճնշման արդյունքում վարչակազմը իսկապես քննարկում է Հայաստանին զենք վաճառելու հարցը»,- ասաց Արտյոմ Երկանյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս ամենին ինչպե՞ս է արձագանքելու Ռուսաստանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...