Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում

20:56 28.09.2022

Աշխատանքային այցի շրջանանկներում մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում, աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2023-ին: Մարզպետն այցելել է նաև Ամասիայի մանկապարտեզ, հետևել հաստատության աշխատանքներրին, որից հետո Ամասիայի համայնքապետարանում անցկացվել է արտագնա խորհրդակցություն։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես պետական միջոցներով իրականացվող առանձին, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու դրանցում արձանագրված հիմնախնդիրներին։
Մարզպետին է զեկուցվել, որ 2023-ի համար համայնքը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի նոր փաթեթ, ըստ որի համայնքի 7 բնակավայրերում իրականացվելու է 4 սուբվենցիոն ծրագիր 11 ենթածրագրով։ Ներկայացվել են Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի անցկացման, Բանդիվան, Ողջի, Գտաշեն, Զարիշատ բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգման, Ամասիա բնակավայրի Հայսա թաղամասի և Բերդաշեն, Արդենիս, Ողջի բնակավայրերի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման ծրագրերը։
«Մեզ համար սուբվենցիոն ծրագրերի նպատակայնությունը, կարքիների գնահատումն ու համայնքների առաջնային հիմնախնդիրները հաշվի առնելն է կարևոր նախապայման։ Պետք է պլանավորենք ու իրականացնենք հաշվի առնելով համայնքի հիմնահարցերի առաջնահերթությունները»,- արտագնա նիստի մեկնարկին նշել է մարզպետը՝ կարևորելով համայնքներում սուբվենցիոն հայտերի ներկայացումից առաջ հանրային լսումների անցկացումն ու համայնքաբնակների կարծիքը հաշվի առնելը։
Ըստ մարզպետի, միայն խնդիրների առաջնահերթությունը կարևորելով հնարավոր կլինի քայլ-քայլ առաջ գնալ, այնինչ այս հարցում մարզի համայնքները թերանում են․ «Առկա խնդիրները պատշաճ կերպով չեն բարձրացվել, արձանագրեք, որ հանրային լսումներն այս պարագայում ընդհանրապես չեն իրականացվել։ Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ճանապարհների խնդիր, ջրամատակարարման խնդիր, լուսավորության խնդիր և այլն։ Վերանորոգվում են ինչ-որ համայնքային կենտրոններ և դա իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով։ Անզեն աչքով այդ կենտրոնները տեսնելով մտածում ես, որ դա մի կենտրոն է որտեղ բնակիչները հավաքվելու են ազատ ժամանակ անցկացնելու նպատակով, բայց ես ականատես եղա տարբեր տեղաբաշխվածություն ունեցող ինչ-որ անհայտ ծագման սենյակների, այսինքն ամբողջ համայնքային կենտրոնը վատթար վիճակում է, մեկ կամ երկու սենյակ կիսատ վերանորոգված, սա որևէ նպատակի չի ծառայելու։ Այդ ծրագրերում նախատեսված չէ ջեռուցման խնդիր, ինչը վկայում է այն մասին, որ երկու տարի հետո այդ վերանորոգումը ջուրն է լցվելու, պետության գումարները ջուրն են լցվելու»։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեփական եկամուտների հավաքագրմանը, Ամասիան սեպտեմբերի 23-ի տվյալներով եկամուտներն հավաքագրել է 87,5 տոկոսով։ Արդյունքները բավարար են, սակայն ոչ գոհացնող, այս առումով աշխատանքներ դեռ կան իրականացնելու։ Մարզպետն հորդորել է պատասխանատուներին այս հարցում լինել առավել հետևողական և պարտաճանաչ՝ հնարավորինս բարձր արդյունք գրանցելու նպատակով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

BACK_TO_TOP