20:31 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:
Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրության վերաբերյալ Պաշտպանի հաստատության կողմից հայցված Վենետիկի Հանձնաժողովի կարծիքի շրջանակներում արձանագրված զարգացումները՝ մատնանշելով իրավական կարգավորումների համատեքստում հաստատության գործունեության համար անհրաժեշտ անկախության բավարար երաշխիքների պահպանումն ու ամրապնդումը:
Գրիգորյանը տեղեկացրել է Հանձնաժողովի նախագահին, որ մշակման փուլում է գտնվում Պաշտպանի աշխատակազմի վարքագծի կանոններն ամրագրող Պաշտպանի հրամանի նախագիծը՝ ի թիվս այլնի հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից մշակված Վենետիկյան սկզբունքների դրույթները:
Գրիգորյանը անդրադարձել է նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շրջանակներում Պաշտպանի գործունեությանը և մարդու իրավունքներին առնչվող դրույթների վերաբերյալ Պաշտպանի ներկայացրած առաջարկություններին:
Բազի Մալորին բարձր է գնատահել Պաշտպանի հաստատության և տիկին Գրիգորյանի հետ համագործակցության մակարդակը և հետաքրքրվել Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանին ներկայացվող հատուկ կարծիքների և դիմումների գործընթացի վերաբերյալ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահին են ներկայացվել նաև սեպտեմբերի 13-ից 15-ը Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորման դեպքերը:
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
12:17 06.05.2025
Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...
12:12 06.05.2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...