2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ

13:00 29.09.2022

2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է Առաջին լրատվականը:

Խաչատրյանը նշեց, որ մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը:

«Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումները նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջակայքում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը կլինի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում:

«Դրանից ելնելով՝ ծրագրում ենք, որ 2023 թվականի ընթացքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1 տոկոսը: Սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով: Զգալի ֆինանսական ավելացումներ կկատարվեն տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

BACK_TO_TOP