Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

13:44 29.09.2022

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները:

Համաձայն հիմնավորման՝ նախադպրոցական կրթության ոլորտում լրջագույն խնդիր է հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչն էապես նվազեցնում է նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորությունները: Մասնավորապես, խիստ տարբեր են ոչ միայն նախադպրոցական հաստատությունների սննդի, պահպանմանն ուղղված կոմունալ ծախսերի հաշվարկման մեթոդաբանություններն ու մեծությունները, այլև աշխատակիցների վարձատրության չափերն ու մոտեցումները։

Այս խնդիրների լուծման նպատակով Կառավարության որոշմամբ նախադպրոցական ուսումնական հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերը դասակարգվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝ վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմեր: Սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա:

Այսպիսով՝ կառավարության որոշման ընդունմամբ հստակեցվում են նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմերի վարձատրության սկզբունքները՝ ստեղծելով նախադրյալներ վարձատրության քաղաքականության շարունակական բարելավման ուղղությամբ՝ համակարգային մոտեցման շրջանակում։ Աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքն այդ հաստատություններ՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալներ։

Որոշման ընդունումը թույլ կտա նաև ապահովել նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության միասնական քաղաքականություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

15:40 22.06.2025

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

BACK_TO_TOP