Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը խաթարվի. Իրանի ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը խաթարվի. Իրանի ՊՆ

15:57 29.09.2022

Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը զգուշացրել է համաշխարհային իմպերիալիզմին, որ երբեք թույլ չի տա, որ Իրանի տարածքային ամբողջականությունը խաթարվի, փոխանցում է ParsToday-ը։

Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը, իշխող համակարգի առաջնորդներին և նրանց հետևորդներին, ովքեր իրենց թշնամական լրատվական հոսքով փորձում են երկվություն և պառակտում սերմանել իսլամական Իրանի միասնական հասարակության մեջ, նախազգուշացրել է. «Համաշխարհային իմպերիալիզմը պետք է իմանա, որ հանրապետության զինվորական և իրավապահ ուժերը, որպես Իրանի մեծ ազգի ծառաներ, չեն հրաժարվի ոչ մի ջանքերից հանուն երկրի ազնվական ժողովրդի անվտանգության, հարմարավետության և Իսլամական Հանրապետության բարգավաճման և թույլ չեն տա որևէ վնաս հասցնել այս սրբազան հողի ամբողջականությանը»։

Իրանի ՊՆ-ի հաղորդագրության շարունակությանն ասված է. «Իսլամի զավակները երկաթյա կամքով և վճռական որոշումով պաշտպանում են իրենց հայրենիքը և սիրելի իսլամը, որպեսզի արևմուտքի գրկում ապաստանած մոնաֆեղներն ու ապաստանյալներն իմանան, որ իրանական ազգը և զինված ուժերը ողջ են, և Իրանում տիրակալական համակարգի համար տեղ չկա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

BACK_TO_TOP