18:30 29.09.2022
Բովանդակային փոփոխություններում մի կարևոր կետ կա, այդ կետը վերաբերում է ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորմանը: Մենք առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով: Ոստիկանության մեր գործընկերներն այս պահի դրությամբ որոշակի ռիսկ են տեսնում, գտել ենք կոմպրոմիսային տարբերակ: Այս մասին ասել է հիմնական զեկուցող Վիլեն Գաբրելյանը՝ ներկայացնելով «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված տեխնիկական և բովանդակային բնույթի փոփոխությունները:
Նախագիծը երկրորրդ ընթերցմամբ ընդունելու հարցը քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 29-ի նիստում: Հեղինակներն են Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը:
Հեղինակների կարծիքով՝ այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը: Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել որևէ մարզաձևում Հայաստանի հավաքականի թիմում հանդես գալու համար և մինչև 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել են:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է մի շարք խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, կարևորելով նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:
Քննարկվել է նաև կառավարության հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել դրույթ, որի համաձայն՝ Կառավարության կողմից սահմանված կարգով կիրականացվի անչափահասների հաշվառումը: «Ոստիկանության մասին» օրենքի որևէ հոդվածում անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ ամրագրված չէ: Ներկայում իրավախախտում և հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացվում է դեռևս 1996 թ. ՀՀ ՆԳ նախարարի 633 հրամանով»,- ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Հաշվի առնելով նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությունը և ՀՀ արդարադատության նախարարության կարծիքը՝ առաջարկվել է լրամշակել օրինագիծը՝ կատարելով որոշակի տեխնիկական և խմբագրական փոփոխություններ:
Հարակից զեկուցող Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ներկայացված նախագծով Կառավարությանը պատվիրակվում է սահմանել անչափահասներին հաշվառման վերցնելու կարգը: Մինչ այս պահն այն իրականացվել է 1996 թ. ՆԳ նախարարի հրամանով, ինչը ներկայիս օրենսդրությամբ չի կարող նորմատիվ իրավական բնույթ կրել և բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել ոլորտի կարգավորման համար:
Նախագիծն արժանացրել է դրական եզրակացության:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...