Ռուսաստանը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Ռուսաստանը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը

12:10 30.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին, հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալը։

«Միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, հաշվի առնելով Խերսոնի շրջանի ժողովրդի կամքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ ես որոշում եմ ճանաչել Խերսոնի շրջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասված է փաստաթղթում։

Երկրորդ նմանատիպ հրամանագիրը վերաբերում է Զապորոժիեի շրջանի ինքնիշխանության և անկախության ճանաչմանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը Կրեմլում տեղի կունենա չորս նոր տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանի կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Դրան կմասնակցեն Պուտինն ու խորհրդարանականները։

Ինչպես հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արարողությունը նախատեսվում է սկսել ժամը 15.00-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին միանալու մասին պայմանագիր կկնքվի բոլոր չորս սուբյեկտների հետ, որտեղ անցկացվել են հանրաքվեները։ Նույն օրը Պուտինը կհանդիպի ազատագրված տարածքների ղեկավարների հետ։

Սեպտեմբերի 23-ից 27-ը ԿԺԴՀ-ում և ԼՊՌ-ում, ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի շրջանի ազատագրված տարածքներում հանրաքվեներ են անցկացվել՝ այդ շրջանները Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ։ Նշված բոլոր մարզերում քվեարկածների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել։ Պուտինն անցյալ շաբաթ ասել էր, որ Մոսկվան կաջակցի այդ տարածքների բնակիչների կայացրած որոշմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

15:41 29.04.2024

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...

Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը բանակցություններում փոխզիջման չեն ձգտում

15:29 29.04.2024

Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը բանակցություններում փոխզիջման չեն ձգտում

Իսրայելը, ինչպես և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը, չեն ձգտում փոխզիջումային լուծման հասնել Գազայի հատվածում զինադադար հաստատելու վերաբերյալ ընթացիկ բանակցությունների ընթացքում, ինչը լրջորեն բարդացնում է բանակցային գործընթացը։ Այս կարծիքը հայտնել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին՝ Էր Ռիադում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակներում, որը հեռարձակվել է ֆորումի կայքում։ «Յուրաքանչյուր կողմ զգալի ճնշման տակ է փոխզիջման […] ...

Թուրքիան ակնկալում է մեկ տարվա ընթացքում գործարկել «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը

14:49 29.04.2024

Թուրքիան ակնկալում է մեկ տարվա ընթացքում գործարկել «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը

Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «Թուրքիան և Ռուսաստանը համատեղ իրականացնում են «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագիծը։ Առաջին ռեակտորի կառուցման աշխատանքներն ավարտվել են գրեթե 95 տոկոսով, հուսով եմ, որ մենք կսկսենք էլեկտրաէներգիա արտադրել ատոմային էներգիայի հիման վրա մեկ […] ...

Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությունների գործով․ AFP

14:40 29.04.2024

Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությունների գործով․ AFP

Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է դերասան Ժերար Դեպարդիեին՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ արտիստին կանչել են Փարիզի ոստիկանական բաժանմունք հարցաքննության։ Խոսքը երկու ֆիլմի նկարահանող խմբի անդամների կողմից ներկայացված բողոքների մասին է։ Դերասանը մեղադրվում է նկարահանումների ժամանակ երկու կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների իրականացման […] ...

Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

14:34 29.04.2024

Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդերլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, երկուշաբթի հաղորդում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS)՝ հղում անելով դաշինքի աղբյուրներին։ «Թուրքիան աջակցություն է հայտնել հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ ...

ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց ցանկանում է վերջ տալ Գազայի բնակիչների «սարսափելի տառապանքներին». Բլինքեն

14:30 29.04.2024

ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց ցանկանում է վերջ տալ Գազայի բնակիչների «սարսափելի տառապանքներին». Բլինքեն

ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց ձգտում է վերջ տալ Գազայի բնակիչների «սարսափելի տառապանքներին». այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք աջակցում ենք Իսրայելին` երաշխավորելու, որ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբեք այլևս չկրկնվի: Բայց միևնույն ժամանակ, մենք վճռական ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ դնենք այն սարսափելի տառապանքներին, որոնք ամեն օր […] ...

BACK_TO_TOP