20:35 30.09.2022
Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:
«Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, և այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարող ենք արձանագրել, որ կայուն պահպանվում է: Այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված հենց այս փուլում էսկալացիայի ավելացումն Ադրբեջանի կողմից՝ վարչապետը նշել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի ընտրությունը՝ քովիդի շրջանն էր, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի, դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով նաև երկրներն առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա: Գուցե էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դարձնում են ավելի ագրեսիվ»,- ասել է նա:
12:34 11.05.2025
Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցություններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։ «Մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման քայլեր։ Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ։ 2022 թվականին բանակցությունները մենք չէինք խզել։ Դա ուկրաինական կողմն էր: Չնայած ամեն ինչին, մենք առաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք […] ...
12:23 11.05.2025
Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրաՄայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […] ...
12:09 11.05.2025
Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղըՀենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։ Նա ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։ Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։ «Տորինո» – […] ...
11:53 11.05.2025
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել էՄայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։ ...
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...