Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական ​​հեղաշրջում է իրականացրել. Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական ​​հեղաշրջում է իրականացրել. Reuters

12:19 01.10.2022

Ուրբաթ օրը Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական ​​հեղաշրջում է իրականացրել՝ զավթելով իշխանությունը և նախագահի պաշտոնից գահընկեց անելով փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Կապիտան Իբրահիմ Տրաորեն դարձել է Բուրկինա Ֆասոյի նոր ղեկավարը, նշում է գործակալությունը։ Երեկոյան պետական ​​հեռուստատեսության ուղիղ եթերում մի խումբ զինվորականներ հայտարարել են պետության ղեկավարի պաշտոնանկության մասին։

«Դամիբան ապացուցել է, որ չի կարողանում հաղթահարել անվտանգության վատթարացող իրավիճակը և զինյալների աճը», – ասել է ռազմական խոսնակներից մեկը: Դամիբայի գտնվելու վայրը հայտնի չէ։

Միևնույն ժամանակ զինվորականները հայտարարել են երկրի կառավարության ցրման, սահմանադրության և ցանկացած քաղաքական գործունեության կասեցման մասին։ Նրանց հրամանով Բուրկինա Ֆասոյի սահմանները փակ են անորոշ ժամանակով։

Ապստամբների առաջին կրակոցները երկրի մայրաքաղաք Ուագադուգուում հնչել են ուրբաթ՝ ժամը 04:30-ին (Մոսկվայի ժամանակով 07:30-ին): Բանակի ստորաբաժանումները արգելափակել են նախագահական նստավայրը և դեպի այնտեղ տանող պողոտան։ Բուրկինական leFaso պորտալի փոխանցմամբ՝ Դամիբային ձերբակալել են երիտասարդ զինվորականները և ուրբաթ օրը բանակցել նրա հետ, որն ավարտվել է նրա հեռացմամբ։

Ինքը՝ Դամիբան, գլխավորում էր ապստամբների շարքերը, ովքեր այս տարվա հունվարի 24-ին Բուրկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջում կատարեցին և զավթեցին իշխանությունը՝ հեռացնելով նախագահ Կաբորեին, ցրեցին կառավարությունն ու խորհրդարանը։ Դամիբան հունվարի 31-ին հռչակվեց նախագահ, պետության ղեկավար և գերագույն հրամանատար: Մարտի 1-ին ընդունվեց անցումային կանոնադրություն, որը նախատեսում է իշխանությունը զինվորականների ձեռքում պահել առաջիկա երեք տարիներին։ Հետագայում այդ ժամկետը կրճատվեց մինչև 24 ամիս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

08:42 23.06.2025

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

08:31 23.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

BACK_TO_TOP