20:15 01.10.2022
Սևաստոպոլում՝ Բելբեկի օդանավակայանում, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
«Արտակարգ դեպք Բելբեկի օդանավակայանում։ Ըստ փրկարարների՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Այժմ տեղում աշխատում են հրշեջները։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- գրել է նա։
Հրդեհը հաջողվել է արագ մարել, հավելել է նա:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:05 23.06.2025
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և ՍիսիանումԵրևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...
11:58 23.06.2025
Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ հոսպիտալացվածներ չկանՀունիսի 23-ին՝ ժամը 07։19-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում կայանված մի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Սարկավագի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում, նախնական տվյալներով՝ գազով շահագործվող «Hyundai» մակնիշի […] ...
11:56 23.06.2025
«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է NBA-ի չեմպիոն«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)-ի չեմպիոն։ «Ինդիանա Փեյսերսի» դեմ եզրափակիչ շարքի վճռորոշ` 7-րդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» սեփական խաղահրապարակում հաղթել է 103-91 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օքլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ «Օքլահոմա Սիթի Թանդերը» պատմության մեջ երկրորդ անգամ է […] ...
11:50 23.06.2025
Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլըԳիտելիք, փորձ և նոր մոտեցումներ․․․․ Հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ «Այս նախաձեռնությունը ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է․ այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը՝ զարգացնելու կարողություններն ու […] ...
11:43 23.06.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...