«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները հայտարարություն են տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները հայտարարություն են տարածել

13:11 02.10.2022

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնել են համայնքի զարգացման շուրջ համագործակցության մասին հուշագրի ստորագրման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է.

««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները՝

Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,
Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,
Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,
Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝
Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը,
Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,
Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,
Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը,
Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,
Ալավերդի համայնքում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:
Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

11:43 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

BACK_TO_TOP