22:43 03.10.2022
Տելեգրամյան ալիքներով երեկ տարածվեցին հայ ռազմագերիների գնդակահարության ահասարսուռ կադրերը: Արդյո՞ք բավարար են նյութերը միջազգային դատարաններ դիմելու համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:
«Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շատ հստակ է արտահայտվել, որ եթե հաստատվի, որ այս տեսանյութը կեղծ չէ, ակնհայտ է, որ տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի և մեղավորները համապատասխան ձևով պատժվեն: Մեղավոր ասելով, հավանաբար, նկատի ունի ոչ միայն այն կոնկրետ զինվորականներին, այլև հրաման տված բարձրաստիճան ղեկավարներին: Այժմ արդեն որևէ կասկած չկա, որ տեսանյութը կեղծ չէ, դա հաստատել են փորձագետները, և անգամ պարզվել է, թե որտեղ ու երբ է տեղի ունեցել դեպքը. Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ» բարձունքի վրա գտնվող: Հայտնի է, հաստատվել է, որ տեղի ունեցածը եղել է սեպտեմբերի 13-ին, և պարզվել է նաև այդ զոհերից առնվազն երկուսի ինքնությունը, և այժմ արդեն ինչո՞ւ ադրբեջանցիներն այդ սպանված զինվորականների դիերը չեն վերադարձնում, հավանաբար, նպատակն այդ հանցանքը թաքցնելու փորձն է:
Այժմ արդեն կարող ենք խոսել անգամ այն մասին, որ գիտենք, թե ովքեր են կատարողները, քանի որ «Թաթոյան» հիմնադրամի փորձագետները, գնահատելով հանդերձանքը, պարզել են, որ շատ մեծ հավանականությամբ այդ ամենը կատարել են վերջերս Ադրբեջանի ՊՆ-ում ստեղծված նոր հատուկ ջոկատի ներկայացուցիչները: Ջոկատը կոչվում է «Կոմանդո» և հայտնի է, որ այդ ջոկատի ներկայացուցիչներին պատրաստել են թուրք հրահանգիչները:
Շատ բաներ կպարզվեն միջազգային հետաքննություն սկսելուց հետո միայն: Ակնհայտ է, որ Իշխանասարը զավթած այդ զինվորականները երկրի գլխավոր հրամանատարի հրամանն են կատարել, և տեղի ունեցածի համար պարտավոր են պատժվել, պիտի պատժվի ու պատասխանատվության ենթարկվի նաև նրանց հրաման տված բարձրաստիճան պաշտոնյան»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մՙանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...