20:00 03.10.2022
Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ «Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից այն հստակ պատերազմական հանցագործություն է կոչվում, այսինքն՝ ռազմական ագրեսիայի ժամանակ ագրեսոր կողմը թույլ է տվել պատերազմական հանցագործություն, այսինքն՝ ռազմական ագրեսիան մեկ իրավական կատեգորիա է, դրա ընթացքում տեղի ունեցածն ունի հետևյալ բնորոշումը: Էս իմաստով միջազգային քրեական հետապնդման առարկա է սա, ինչպես նաև համընդհանուր իրավազորության ներքո:
Եթե մենք հետևողականորեն զբաղվենք, իսկ մենք դա պետք է անենք անպայման, Ադրբեջանի համապատասխան պաշտոնատար անձինք, ովքեր որ կնույնականացվեն, բնականաբար, կարող են միջազգային քրեական հետապնդման ենթարկվել այն երկրներում, որտեղ կա համընդհանուր իրավազորություն: Տվյալ պարագայում ունենք միջազգային արձագանք տարբեր երկրների, տարբեր ինստիտուտների կողմից, առ այն, որ սա հստակ պատերազմական հանցագործություն է և պետք է քննության ենթարկվի:
Ադրբեջանը հիմա փորձում է ինքը ներկայացնել այլ տեսանյութեր, որ այ տեսեք՝ Հայաստանն էլ է նման բաներ արել, մինչդեռ հայկական կողմից երբևէ տեղի չեն ունեցել: Ավելին, Ադրբեջանի կողմից արվածը խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում տեղի ունեցած պատերազմական հանցագործություն է և դրան գումարված ռազմական ագրեսիան, ինչը բնավ համեմատելի չէ լայնածավալ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դրվագի հետ, չնայած դրան, հայկական կողմը, կրկնում եմ, նման որևէ միջադեպ չունի թույլ տված:
Ինչ վերաբերում է, թե ինչու՞ տեսանյութը հրապարակվեց.․․ Ադրբեջանի կառավարությունը չէ, որ հրապարակել է, հստակ է, եթե նրանք կարողանային վերահսկողության տակ պահել, չէր հրապարակվի, բայց պետք է նայենք դրա մյուս կողմը: Ինչու՞ է Ադրբեջանում դա հերոսանալու բան, որովհետև նախկինում Ադրբեջանի իշխանությունները հերոսացրել են պատերազմական հանցագործությունների իրականացնողներին՝ սկսած Ռամիլ Սաֆարովից, նաև հետագայում՝ 44-օրյա պատերազմի դեպքերով, և նաև վերջին դեպքերով և հետևաբար գիտեք՝ նման դեպքը լինում է, զինվորները նկարահանում են և մեկը մյուսին է փոխանցում ՝ գլուխ գովելու, հերոսանալու համար և ինչ-որ մի տեղից սպրդվել է: Լավ է, որ սպրդվել է, որովհետև սա հստակ ապացույց է՝ ընդդեմ Ադրբեջանի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...