21:24 04.10.2022
Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները:
«Իրանը չի թաքցնում և հաստատում է տեղեկություններն այն մասին, որ օգտագործելով «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, հրետանի և հրթիռներ՝ հարվածներ է հասցնում Իրաքի քրդական բնակավայրերում տեղաբաշխված քրդական ստորաբաժանումների ուղղությամբ: Պատճառն այն է, որ Թեհրանում վստահ են, որ քրդական անջատողական կազմակերպություններն ուղղակի առնչություն ունեն վերջին շրջանում Իրանում ազգամիջյան անկարգություններ, բախումներ հրահրելու փորձերի հետ: Հիշեցնեմ, որ այդ անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Թեհրանի ոստիկանության բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին, որին բերել էին ոստիկանություն Իրանում ընդունված դրեսկոդը խախտելու համար՝ գլխաշորը ճիշտ չէր կրել: Եվ այդ ամենից հետո զանգվածային բողոքի ալիքներ՝ ողջ իրանով մեկ, բախումներ ոստիկանների հետ, որի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, արդեն 133 մարդ է զոհվել: Ըստ էության՝ որոշ ուժեր փորձում են ազգամիջյան կոնֆլիկտ հրահրել: Պատճառն այն է, որ այդ մահացած օրիորդն ազգությամբ քուրդ էր, քրդական, թուրքալեզու կազմակերպություններ փորձում են հայրենակիցներին ոտքի կանգնեցնել՝ այսպես ազգամիջյան բախումների փորձեր ձեռնարկելով:
Իրանում հաստատում են, որ օգտագործել են հրետանի և այլ լուրջ տեխնիկա քրդական ստորաբաժանումների դեմ՝ մասնավորապես Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Մուհամադ Փառքուրը հայտարարել էր, որ 70 հրթիռ է արձակվել քրդական ստորաբաժանումների ուղղությամբ և մի քանի տասնյակ անօդաչու «Կամիկաձե» դրոններ, որոնց միջոցով հաջողվել է խոցել ավելի քան 40 թիրախ: Կան բազմաթիվ զոհեր, տեղեկություններ կան, որ անգամ հրթիռով հարված է հասցվել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում գտնվող մի քանի թիրախների, և որոշ տեղեկություններով՝ նույնպես զոհեր կան: Իսկ քրդական մի շարք կազմակերպություններ էլ փորձում են երկխոսության համար հիմքեր փնտրել»,- նշեց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...