22:21 11.08.2018
Օկինավայում մոտ 70 հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի, նրանք դեմ են պրեֆեկտուրայի մի մասից մյուս մասն ամերիկյան ռազմաբազայի տեղափոխմանը, հաղորդում է Japan Times-ը:
Ավելի վաղ, չնայած տեղական իշխանությունների և բնակչության բողոքներին՝ Ճապոնիայի կենտրոնական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Օկինավայի մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխել «Ֆուտեմա» ռազմաբազան:
Ակցիայի մասնակիցները բանաձև են ընդունել, որով կոչ են արել կենտրոնական կառավարությանը հրաժարվել բազայի տեղափոխման որոշումից: Ցուցարարների խոսքերով՝ ամերիկացի զինվորականները պետք է լքեն կղզին:
Ցուցարարները հարգանքի տուրք են մատուցել պրեֆեկտուրայի՝ չորեքշաբթի օրը քաղցկեղից մահացած ղեկավար Տակեշի Օնագիի հիշատակին: Օնագին պահանջում էր ամերիկյան ռազմաբազան դուրս հանել Օկինավայի տարածքից, ինչը հակասում է Ճապոնիայի կառավարության՝ ԱՄՆ-ի հետ ունեցած պարտավորություններին:
Massive protest in #Okinawa against new U.S. Marrines airbase https://t.co/6nfQPbqYC3
— Thoton Akimoto (@Thoton) August 11, 2018
Հանդիպմանը ներկա փոխվարչապետ Կիիչիրո Յահանը հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը մինչև պրեֆեկտուրայից «Ֆուտեմա» -ի դուրս բերումը:
Չնայած Օկինավան կազմում է ճապոնական տարածքի մեկ տոկոսը, սակայն կղզու վրա է տեղակայված Ամերիկայի ռազմական կայանների 74 տոկոսը և ամերիկյան զինված ուժերի կեսից ավելին: Ըստ պրեֆեկտուրայի վարչակազմի տվյալների՝ Օկինավայում են գտնվում 26,000 ամերիկացի զինվորականներ և նրանց ընտանիքների 19,000 անդամներ:
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...