Ադրբեջանի հնարած քարտեզն ու քարտեզագետի ներկայացրած իրականությունը. զրույց՝ Ռուբեն Գալչյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանի հնարած քարտեզն ու քարտեզագետի ներկայացրած իրականությունը. զրույց՝ Ռուբեն Գալչյանի հետ

19:45 05.10.2022

Սեպտեմբերին ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հետևանքները դեռ վերացված չեն: Ադրբեջանական զինուժը չի հեռացել սահմաններից: Այս ընթացքում դարձյալ քարտեզների մասին խոսք գնաց: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակը հեռուսատամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ նախ անդրադառնալով սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական հարձակումներից հետո ստեղծված իրավիճակին, որի նախադրյալները դեռևս 2021-ի մայիսին էին ստեղծվել:

«Քարտեզներում տարբերությունն այն է եղել, որ Ադրբեջանն ավելի շատ է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք: Նույնիսկ եթե նայեք այն քարտեզներին, որ իրենք վավերացրել էին 1969-70-թթ.-ին, որոնք խորհրդային քարտեզներն էին, որոնցով անկախացան թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը, այդ սահմանների քարտեզներով էր, դրանից անցնելով ներս, ներխուժեցին, ավելի խորը մտան Հայաստանի տարածք՝ այս անգամ Ջերմուկով: Իրենց ստորագրած, վավերացրած 1969-70-թթ. քարտեզները մեր ՊՆ-ն ունի, բայց իրենք կեղծում են այդ քարտեզները: Ես փաստն ունեմ, նկարն ունեմ այդ քարտեզի, և հիմա դրա վրա ուրիշ գիծ են գծել՝ մոռանալով իրենց ստորագրածն ու վավերացրածը, ասում են՝ սա է մեր սահմանը: Հիմա էլ օրեցօր ավելացնում են այդ գիծը, մեծացնում են ու ասում, որ սա է մեր սահմանը, և մենք դրա տերն ենք: Ճշգրտման հիմքը չկա, մինչև որևէ պաշտոնական կառավարություններ չվավերացնեն այդ քարտեզը: Այս քարտեզը Ադրբեջանի ներկայացրած քարտեզն է՝ իբր թե 1918-20թթ.-ի Ադրբեջանի քարտեզը, որը Ադրբեջանը ներկայացրել է որպես ամբողջական Ադրբեջան:

Այս կարմիր մասը, որ տեսնում եք, ամբողջ Հայաստանն է՝ Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Տավուշի կեսը ամբողջովին նրանք ասում են, որ դա մեր Ադրբեջանի հատվածն է: Իրենք գծել են քարտեզը, իրենք էլ ներկայացնում են այս թղթի կտորը, բայց այդ քարտեզի արժեքը թղթի արժեք էլ չունի նույնիսկ, որովհետև ոչ ոք պաշտոնապես չի գծել, չի ընդունել այս քարտեզը: Եթե իրենք սա են ասում,  ես էլ ուրիշ ասելիք ունեմ.  մենք 1920թ.-ին Սևրի բանակցությունների ժամանակ իրենց ներկայացրեցինք այս քարտեզը, որը Հայաստանի արևելյան և հյուսիսային սահմանների քարտեզն է:

Տեսեք, այս կարմիր գիծը, առաջարկված Հայաստանի սահմանն է, որը ներառում է ամբողջովին Արցախը, Քաշաթաղը, Քարվաճառը, Սյունիքը, Արևելյան Սյունիքը և այլն՝ ընդհուպ մինչև Քուռ գետը: Այդ ամբողջը հաշվում են որպես Հայաստանի տարածք: Եթե իրենք ցույց են տալիս իրենց գծած քարտեզը, սա մեր գծածը չէ, այլ Սևրի դաշնագրին ներկայացրած քարտեզն է, մենք էլ պիտի նման մի բան պնդենք, կա նույնիսկ ամերիկյան հրատարակչություն՝ 1921 թ.-ի, որը վերցված է Քրամփ գիտական ատլասից և տպագրվել է Չիկագոյում:

Այստեղ վիլսոնյան տարածքից բացի, Հայաստանն ամբողջովին տրված է Վիլսոնի գծած սահմանով, և հետո գալիս է դեպի արևելք, հասնում մինչև Հագարի գետը՝ ամբողջը ներկայացված է որպես Հայաստանի տարածքը: Սա պաշտոնական ամերիկյան քարտեզն է, մենք էլ կարող ենք ներկայացնել այս քարտեզները»,- ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

Քարտեզագետի՝ թեմայի շուրջ ներկայացրած ուշագրավ մանրամասները ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

BACK_TO_TOP