23:39 06.10.2022
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու արտգործնախարարությունն այսօր համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Առիթը զինաթափված հայ զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ տեսանյութերի տարածումն է եղել: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ իր գերատեսչությունում ստեղծված է հատուկ քննչական խումբ, որը պիտի քննի այդ տեսանյութի հանգամանքները: Ընդ որում, հետաքրքիր է. նա ասում է, որ խումբը հանգամանքները պարզելու է ոչ թե մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, այլ խմբի առաքելությունը պարզելն է, թե արդյո՞ք այդ տեսանյութը իրական է, թե՞ ոչ: Անձամբ իր կողմից շտապել է գնահատական տալ և կարծիք հայտնել, որ այն «ֆեյք» է:
Միաժամանակ նա ասել է, որ այդ տեսանյութը չէր կարող նկարահանված լինել Հայաստանի տարածքում, քանի որ, մեջբերում եմ՝ «Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն եղել»: Այն դեպքում, երբ մասնագետները հաստատել են և կարող են ապացուցել, որ միջադեպը տեղի ունեցել Իշխանասարի «Հովազ 1» բարձունքում, և դա իսկապես կարելի է ապացուցել, այսինքն՝ ՀՀ միջազգայնորեն չանաչված տարածքում է եղել:
Բացի դրանից՝ ասել է, որ պետք է պարզել, թե ովքեր են նկարահանել այս տեսանյութը: Մինչդեռ եթե այդպիսի ցանկություն լիներ, ադրբեջանցիները պետք է դիմած լինեին իրենց ռուս գործընկերներին, քանի որ հայտնի է, որ այդ տեսանյութը տարածողը եղել է Ռուսաստանի Կոստրոմա քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Իսմար Ջանիևը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անգամ չի էլ փորձել դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ խնդրելու օգնություն՝ պարզելու, թե ով է այդ Իսմար Ջանիևը, որտեղի՞ց իրեն այդ տեսանյութը, և ի՞նչ նպատակով է այդ ամենը տարածել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ադրբեջանցիները սեփական տեսանյութերն են տարածում, որոնք, իբր, վկայում են հայերի անմարդկային վերաբերմունքի մասին: Արտյոմ Երկանյանն այս տեսանյութերի և հակառակորդի պարբերաբար տարածած կեղծ լուրերի վերաբերյալ ևս մանրամասներ ներկայացրեց:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...