18:32 07.10.2022
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին և Նունե Հովհաննիսյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Թեկնածուների կենսագրական տվյալների, մասնագիտական որակների ու աշխատանքային գործունեության մասին բարձրաձայնել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արմեն Խաչատրյանը և Արփինե Դավոյանը:
Դժվար է գնահատել ԿԸՀ դերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ժողովրդավարական սկզբունքների և արժեքների պահպանման գործում. նման կարծիք է հայտնել ԿԸՀ անդամի թեկնածու Աննա Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այս ինստիտուտն իր բովանդակությամբ և գործիքակազմով ՀՀ քաղաքացիների արտահայտած անբեկանելի կամքի արձանագրման ու ամրագրման առաջնային երաշխավորն է: Այս տեսանկյունից թեկնածուն կարևորել է այն հանգամանքը, որ հանձնաժողովն առաջնորդվի բացառապես ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության շահով:
«ՀՀ համար այս վճռորոշ ժամանակաշրջանում ԿԸՀ-ն ժողորդավարության անխափան ընթացքի և ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք կենսագործունեությունն ապահովող առաջնային դերակատարն է»,- ասել է թեկնածուն:
Աննա Գրիգորյանն անդրադարձել է նախորդ տարի անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին, փաստել, որ ԿԸՀ-ն լիովին ծառայում է և հավատարիմ է իր կոչմանը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում՝ միտված հանրային իրազեկմանը, քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ու ընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքացների գիտելիքների ձեւավորմանը:
Հաջորդ թեկնածու Ժիրայր Կարապետյանը տեղեկացրել է, որ 2006 թ. մշտապես համագործակցել է ԿԸՀ-ի հետ և հավաստիացրել, որ պատգամավորների վստահությանն արժանանալու դեպքում կկարողանա առավել արդյունավետ ու նպատակային գործել ու ապահովել հետադարձ կապը ԿԸՀ-ի և ստորադաս հանձնաժողովների միջև՝ զարգացնելով ընտրական վարչարարությունը և նվազագույնի հասցնելով հնարավոր բացթողումներն ու սխալները: Թեկնածուն կարևորել է ոչ միայն ընտրական վարչարարությունը և ընտրական համակարգերի կայացվածությունը, այլ նաև՝ հանրային վստահությունը դրանց նկատմամբ:
Ընտրությունները ժողովրդավարության կարևոր տարրերից են և ժողովրդավարության նախապայման են. ասել է ԿԸՀ անդամի մեկ այլ թեկնածու Նունե Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումներին՝ նշելով, որ դրանք կարևոր ռազմավարական նշանակություն են ունեցել, քանի որ նպատակն է եղել ընտրությունները հասցնել ավելի բարձր մակարդակի:
Ըստ նրա՝ Հայաստանում միջազգայնորեն ամրագրված ընթացակարգային երաշխիքներն ապահովում և իրացվում են: Թեկնածուն խոսել է ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված աշխատանքների, ընտրությունից ընտրություն օրենսդրական փոփոխությունների իրականացման, հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ լրացուցիչ քայլերի անհրաժեշտության մասին:
«Ինչպես ցանկացած ոլորտ, այնպես էլ ընտրական գործընթացները միշտ ունեն բարելավման, կատարելագործման և նորացման անհրաժեշտություն»,- ընդգծել է Նունե Հովհաննիսյանը:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...