ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել նախնական դիրքեր․ԵԱՀԿ- ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել նախնական դիրքեր․ԵԱՀԿ- ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ

18:12 07.10.2022

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին աշխատել հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 6-ին Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։

Իր ելույթում նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 4-ին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ժամանակ խրախուսել էր վստահության մթնոլորտի ձևավորումն ու բանակցություններում հետագա առաջընթացը՝ ողջունելով նաև հայկական ու ադրբեջանական կողմի դրական քայլերը, այդ թվում և 17 հայ ռազմագերիներին Հայաստանին վերադարձնելու փաստը։

«Մենք շարունակում ենք քաջալերել Հայաստանին և Ադրբեջանին՝ կարևոր հարցերը լուծելու բանակցային սեղանի շուրջ։ Տևական խաղաղություն չի կարող լինել առանց հաշտեցման, և դիվանագիտությունն է միակ ճանապարհը՝ հասնելու այդ կետին։ Նախորդ շաբաթ սոցիալական մեդիայի ալիքներում տարածված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը սպանում անզեն հայ գերիներին, պետք է լիարժեք ու անաչառ հետաքննության առարկա դառնա։ Գերիների խոշտանգումների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում հետաքննությունը, որը սկսել է Ադրբեջանի գլխավոր դատախազը և հիշեցնում ենք կողմերին հետևել իրենց իսկ հանձնառություններին՝ հրատապ կերպով վերադարձնել ռազմագերիներին ու նրանց վերաբերվել՝ համաձայն միջազգային պարտավորությունների»,- նշել է Քարփենթերը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգիչ է համարում սեպտեմբերին գրանցված հրադադարի խախտումները։

«ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խստորեն հետևել կայուն հրադադարին, հետ քաշել ու հեռացնել իրենց զինված ուժերին, ինչպես նաև շարունակել բանակցությունները սահմանների դելիմիտացիայի թեմայով՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք Ադրբեջանին ուղղված մեր կոչը՝ մինչև սեպտեմբերի 12-ի գիշերը՝ նախքան ռազմական գործողությունների բռնկումը եղած նախնական դիրքեր հետ քաշել իր զինված ուժերին։ Սահմանային վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների, այլ ոչ թե բռնության միջոցով։ Հայ զինվորների և ականների վրա պայթած ադրբեջանցի քաղաքացիների մահերը, որոնք գրանցվեցին նախորդ շաբաթ, հստակորեն և ողբերգական կերպով ի ցույց են դնում այս հակամարտության շարունակվող հումանիտար հետևանքները»,- ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ դերի մեծացմանը՝ վստահության մթնոլորտի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի հարցում, այդ թվում և Փաստերի որոնման առաքելության հիմնումը, որի հարցով դիմել է Հայաստանը։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության մթնոլորտ ձևավորելու և միջազգային պարտավորվածություններն ու հանձնառությունները կատարելու հարցում պատասխանատու մոտեցում ցուցաբերելու նպատակով։ Հորդորում ենք հետագա առաջընթաց գրանցել՝ անհետ կորած անձանց հարցի լուծման և մնացած ռազմագերիների վերադարձի հարցում։ ԱՄՆ-ն աջակցում է համապարփակ խաղաղության գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմ՝ համախոհ գործընկերների հետ, ինչպես Եվրամիության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- ասել է Քարփենթերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP