23:59 11.10.2022
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: Սա արդեն վերջնակա՞ն որոշումն է, թե ևս ինչ-որ գործընթացներ պետք է իրականացվեն. «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից, և ինչպես այսօր հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նաև անհրաժեշտություն կա, որ լիարժեք աջակցություն լինի Եվրախորհրդարանի կողմից:
Հիշեցնեմ՝ քաղաքացիական առաքելություն տեղաբաշխելու վերաբերյալ որոշումը կայացվել էր անցյալ շաբաթ՝ Պրահայում, և այդ բանակցություններին մասնակցել էին Հայաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, և Եվրախորհրդի նախագահը:
Տեղեկություն կա այն մասին, որ Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էր տեղաբաշխել դիտորդներին՝ առաքելության ներկայացուցիչներին, ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի և Ադրբեջանի հենց սահմանին, այսինքն՝ հավանաբար, դիրքերի միջև ընկած հատվածում: Ադրբեջանը մերժել է այս առաջարկը:
Նաև տեղեկություն կա, որ Ֆրանսիան և Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էին, որ առաքելությունը լիներ ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական, և դա անուղղակիորեն հաստատել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Ժոզեպ Բորելը, ով Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում բառացիորեն հետևյալն էր ասել.
«Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ, ի՞նչ է՝ ուզում եք, որ ես Եվրամիության զորքերն ուղարկեմ՝ առանց երկու կողմերի համաձայնությա՞ն»:Այսինքն՝ պարզ է, որ Ադրբեջանն այստեղ նույնպես դեմ է արտահայտվել՝ հայտարարելով, որ եթե առաքելությունը լինի ոչ թե զինվորական, այլ՝ քաղաքացիական, եթե այն տեղաբաշխվի ոչ թե սահմանին, այլ Հայաստանում, Ադրբեջանը դեմ չի լինի, և պատրաստ կլինի համագործակցել առաքելության հետ, բայց միայն այն չափով, որը նպատակահարմար կհամարի:
Նշեմ, որ Եվրամիությունը նման փորձ, նման առաքելությունների փորձ ունի տասնամյակներ շարունակ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում և Աֆրիկայի հյուսիսում, մեզ ավելի հայտնի փորձը՝ Վրաստանի և Աբխազիայի՝ Օսիայի միջև սահմանին այդ առաքելությունն է, որը Եվրամիության ներկայացուցիչներն իրականացնում են 2008-ից մինչ օրս:
Հավանաբար, արդեն հաշված օրեր հետո կիմանանք, թե կոնկրետ ինչ լիազորություններ և իրավասություններ կունենա այս առաքելությունը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ այս հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկումները դեռ շարունակվում են, առայժմ հայտնի չէ, թե որ երկրների ներկայացուցիչները կլինեն ներգրավված, և նաև պետք է պարզվի, թե սահմանի որ հատվածներում նրանք պետք է աշխատեն՝ կոնկրետ լոկացիան դիրքերի, թեև պարզ է, որ նրանք շարժվելու են, այսինքն՝ շաբաթվա տարբեր օրերին, սահմանի տարբեր հատվածում են լինում, և կապված նրանից, թե որտեղ է լարված իրավիճակը:
Հավանաբար, այդ աշխատանքային քննարկումներն այսօր անց են կացվել Երևանում նաև Ֆրանսիայից եկած բարձրաստիճան պատվիրակության անդամների հետ, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Իզաբել Դյումոնն էր Երևանում, և հայտնի չէ, թե արդյո՞ք տիկին Դյումոնը նաև կմեկնի Բաքու նույն հարցի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար, բայց, հավանաբար, նաև հենց այդ նույն հարցն է քննարկել Ժոզեպ Բորելը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած իր հեռախոսազրույցի ընթացքում:
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ առաքելությունը բաղկացած է լինելու ընդամենը 40 հոգուց: Այսինքն՝ բավական համեստ կազմ է ունենալու, որը հազիվ թե բավարարի՝ այսպես, լիարժեք առաքելություն իրականացնելուն»,- ասաց Արտյոմ Երկանյանը՝ անդրադառնալով նաև հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանի հաջորդ հարցին, թե ինչպե՞ս են առաքելության գաղափարին վերաբերվում Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունները:
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...