20:45 12.10.2022
Օրեր առաջ Արցախի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Արձագանքելով Արայիկ Հարությունյանի առաջարկին՝ Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարեց, թե առաջիկա օրերին շարունակելու է իր շփումները տարբեր մարդկանց հետ, որից հետո միայն կկարողանա պատասխանատու որոշում ընդունել:
Հիշեցնենք՝ արդեն մեկ ամսից ավելի է՝ Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել է Արցախ՝ բնակության:
«Հորիզոն»-ն այսօր կապ է հաստատել Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանի հետ, զրուցել Արցախի նախագահից ստացած առաջարկի և Արցախում իր կողմից նախատեսվող ծրագրերի մասին: Հեռուսատամեկնաբան Վահագն Հակոբյանի հարցին՝ որոշում կայացրե՞լ եք՝ համաձա՞յն եք, թե՝ ոչ, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց.
«Ո՛չ, որովհետև ես շարունակում եմ իմ հանդիպումները, և դա համարում եմ շատ կարևոր՝ իմ, բոլորիս, հասարակության համար, հասկանալու՝ մենք ինչքա՞ն ենք պատրաստ այս իրավիճակին, ինչքա՞ն ենք պատրաստ ուղղություններին. կա՛մք ցուցաբերել, իսկապես, ճգնաժամին մենք պետք է բոլորս միանանք և կարողանանք մեր ռեսուրսները կրկնապատկել և հասնենլ հաջողությունների այս ձևով:
Մինչև ինչ-որ պաշտոն վերցնելու որոշում կայացնելը դու պիտի հասկանաս միջավայրը, հասկանաս մարդկանց, և հասկանաս այն խնդիրները, որոնք չեն տեսնում լուծումը կամ տեսնում են լուծումը ինչ-որ մարդու հետ կապված, որ գալիս է պաշտոնի, կամ գալիս է պատասխանատվություն վերցնելու իր վրա»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...