Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. Վրաստանը հերքում է գործին իր մասնակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. Վրաստանը հերքում է գործին իր մասնակցությունը

16:45 12.10.2022

Պայթուցիկով բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը. այս ամենը ենթադրություն է, հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, փոխանցում է Sputnik Грузия-ն։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մեջ կասկածվողներին: Նաև ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր՝ պարզել է բեռնատարի երթուղին մինչև պայթյունը: Նրա խոսքով` դրանք են Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան և Կրասնոդարի երկրամասը։

«Ո՛չ կցորդիչով, ո՛չ տրոտիլով կամ այլ պայթուցիկով բեռնված վագոն չի անցել մաքսային սահմանով, ես պարտավոր չեմ որևէ մեկի առաջ արդարանալ, եթե ինչ-որ մեկը հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա հետաքննություն կսկսվի և (կբացահայտվեն-խմբ.) կլինեն պատասխանատուներ»,- ասել է Կակաուրիձեն։

Ինչպես նշել է Կակաուրիձեն, մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։

«Ինչպես են աշխատում մաքսային ծառայությունները վերահսկողության առումով, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ համագործակցում ենք», – ասել է Կակաուրիձեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

20:10 15.06.2025

Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

19:21 15.06.2025

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

19:00 15.06.2025

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

Իսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

BACK_TO_TOP