Ոստիկանները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ոստիկանները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

13:00 02.03.2018

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել: 

ՀՔԾ-ից հայտնում են, որ խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2017թ.-ի հունիսի 5-ին ժամը 01:10-ի սահմաններում Երևանում գործող «18+» ակումբի դիմաց մի խումբ անձանց և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Միջադեպի մասնակիցներ Տ. Գ.-ն և Բ. Գ.-ն հայտնել են, որ վիճաբանությունից հետո ոստիկանության աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի առանձնասենյակ և ծեծել: 

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներից միայն Տ. Գ.-ն ու Բ. Գ.-ն են բերման ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանների ներկայությամբ նրանց բազմաթիվ հարվածներ հասցրած և մարմնական վնասվածքներ պատճառած անձանց, այդ թվում` ակումբի աշխատակիցներին, ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն բռնել են, սակայն տեղում բաց են թողնել, ոստիկանության բաժին բերման չեն ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկել նրանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Ոստիկանները հանցանքի մեջ կասկածվող անձանց հնարավորություն են ընձեռել դեպքի վայրից հեռանալ:

Բացի այդ, ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ, ինչի արդյունքում ակումբի աշխատակիցը միջադեպից հետո` հենց ոստիկանների ներկայությամբ և նրանց տեսադաշտում լվացել է դեպքի վայրը` այդպիսով վերացնելով հանցագործության հետքերը:

 

Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մեկ այլ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Դ.-ն 2018թ.-ի փետրվարի 11-ին  գնացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանության աշխատակիցը, բաժնի բակում քաղաքացու ձեռքից բռնելով, նրան քաշել ու գցել է գետնին, ապա` քաշելով բարձրացել է ոստիկանության բաժին:

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP