13:20 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ:
Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության ընթացիկ աշխատանքները՝ գնդապետ Նահապետյանն անդրադարձել է նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի վիճակին, անցկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև նշել, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներ ակտիվորեն դիմում են համակարգում ծառայության անցնելու համար, և, համաձայն նախարարի հանձնարարականի, առաջնահերթությունը տրվում է հենց նրանց:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին, նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները:
Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է, և ամեն ինչ պետք է բխի հենց նրանց շահերից:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության նոր տնօրենին՝ Սուրեն Հովսեփյանին, և հաջող աշխատանք մաղթել:
Ներկայացնելով հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կատարած աշխատանքները՝ Ս. Հովսեփյանն անդրադարձել է եղանակային պայմաններին, ջրամբարների վիճակին: Օգոստոսի 14-18-ը հանրապետության հյուսիսային հատվածներում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ: Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև մյուս հատվածներում: Ջերմային ֆոնը հանրապետության տարածքում անփոփոխ է:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարականներ է տվել, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, կառուցվածքային փոփոխություններին և ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...