10:35 17.10.2022
Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ազդել մոտ 15 մարդու և կազմակերպությունների վրա։ Երկուշաբթի օրը իսպանական El País թերթի փոխանցմամբ՝ սահմանափակող միջոցների ռեժիմը ներառում է համայնքի տարածք մուտքի արգելք և ԵՄ-ում ակտիվների սառեցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները, որոնք կքննարկվեն հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, կապված են մարդու իրավունքների ոտնահարման և Մահսա Ամինիի մահվան հետևանքով առաջացած սոցիալական բողոքների ճնշման հետ։
Պարբերականի տվյալներով՝ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման հարցը։ Պարբերականը գրում է, որ անօդաչու սարքերի ենթադրյալ օգտագործման համար դեռ պատժամիջոցներ չեն սպասվում։ Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ զենք չեն մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար։ Օգոստոսին The Washington Post-ը հրապարակեց հոդված, որտեղ պնդում էր, որ ԻԻՀ-ն Ռուսաստանի Դաշնությանը մատակարարում է իր անօդաչու սարքերը, հետագայում նման հայտարարություններ արեցին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները լցոնում է անվանել։
Իրանում անկարգություններ են տեղի ունեցել 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ըստ պաշտոնական վարկածի՝ այս քուրդ աղջկան բերման է ենթարկել փոխոստիկանությունը՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Խռովարարները հարձակվել են ոստիկանների և Բասիջ միլիցիայի անդամների վրա, պղծել Ղուրանը, հրկիզել մզկիթներն ու կառավարական շենքերը, հարձակվել հիջաբներով կանանց վրա, հրկիզել շտապօգնության մեքենաներն ու բենզալցակայանները։ Մասնակիցները ձերբակալվել են Իրանի տարբեր քաղաքներում։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...