«Հարավում ունենք բարեկամ». ՀՀ ԱԺ «Հայաստան-Իրան բարեկամական խումբն» ի՞նչ հարցեր է քննարկել Իրանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

«Հարավում ունենք բարեկամ». ՀՀ ԱԺ «Հայաստան-Իրան բարեկամական խումբն» ի՞նչ հարցեր է քննարկել Իրանում

20:00 17.10.2022

ՀՀ ԱԺ «Հայաստան-Իրան բարեկամական խումբը» վերադարձել է Իրանից: Հայաստանի օրենսդիր մարմնի անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Իրանի արտգործնախարարի և մեջլիսի փոխնախագահի հետ: Ի՞նչ քննարկումներ են ծավալվել և պայմանավորվածություններ ձեռք բերվել. այս և այլ հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուսատամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանի հետ:

«Նախ նշենք, որ սա երկու բարեկամ երկրների խորհրդարանների և բարեկամական խմբերի միջև հաստատված սերտ աշխատանքային հարաբերությունների արտացոլումն է: Մինչ այս, Իրանի մեջլիսի «Իրան-Հայաստան» բարեկամական խումբն էր եկել Հայաստան, մենք գնացինք, և ես հրավիրել եմ, որ հաջորդ անգամ էլ իրենք գան, այսինքն՝ մեր փոխայցելությունները հաճախ են լինելու, ավելին, պայամանավորվել ենք, որ բարեկամական խմբից դուրս, այսպես ասած, մասնագիտացված հանձնաժողովներով ևս պարբերաբար հանդիպենք: Երկու երկրներն այնքան մեծ օրակարգ ունեն իրար հետ երկխոսելու, և ընդ որում, դա  այդպես օրակարգ չէ՝ Իրանի օրակարգ կամ հայկական օրակարգ․ գրեթե չկար հարց, որի շուրջ մենք քննարկում էինք ունենում, և դա չէր բխում փոխշահավետության սկզբունքից:

Բազմաթիվ հարցերի շուրջ ենք քննարկումներ ունեցել, սահմանային միջադեպերի, գիտեք՝ վերջերս ադրբեջանական ագրեսիայից սկսած մինչև Հայաստանի սահմանների անվտանգություն և պաշտպանություն, տնտեսական հարաբերություններից, ապրանքափոխանակությունից, առևտրաշրջանառությունից մինչև Հնդկաստան- Իրան-Հայաստան, այսպես ասած, մեծ տրանսպորտային միջանցքներ։ Շատ լայն օրակարգ էր, և եթե կարճ ամփոփելու լինեմ, այսպես ձևակերպեմ՝ մենք հարավում ունենք բարեկամ, չունենք որևէ խնդիր և այդ բարեկամի հետ հարաբերությունները մի այլ մակարդակի բարձրացնելու նպատակադրվածություն ունենք՝ երկու կողմից: Երկու երկրների կառավարությունները, իշխանությունները իրենց առաջ խնդիր են դրել առաջիկայում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդի: Այս պահի դրությամբ բավականին տեմպով գնում ենք դեպի այդ թիվը»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP