08:54 18.10.2022
Իրանը թույլ չի տալու սահմանների փոփոխություն. մեկ անգամ չէ, որ այս մասին ամենաբարձր մակարդակներով զգուշացվել է Իրանի կողմից: Ի՞նչ կարող է դա իրենից ենթադրել, ի՞նչ պարզաբանումներ են արվել Իրանում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Իրանից Հայաստան վերադարձած «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանը:
«Դուք գիտեք, որ այս մասին Իրանի հոգևոր առաջնորդի կողմից է եղել հայտարարություն, երկրի նախագահի կողմից, Արտաքին գործերի նախարարի կողմից և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց ես ուրախությամբ նաև արձանագրեմ, որ խորհրդարանական համագործակցության շրջանակներում մենք նաև ունենք ընդունված փաստաթուղթ. սեպտեմբերի երկրորդ կեսին, Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովը, որը, այսպիսի ձևակերպում ինձ թույլ տամ, ամենաազդեցիկ հանձնաժողովն է Իրանի մեջլիսի, ընդունել է հայտարարություն, փաստաթուղթ, որում ոչ միայն դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ է արել Ադրբեջանին, բնականաբար, հանել զորքերը, այլ նաև նշել է, որ ՀՀ իրավունք ունի և ցանկացած գնով կարող է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, և դա Իրանի համար շատ ընդունելի կլինի, որովհետև տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը Իրանի համար շատ կարևոր դերակատարում ունի: Այս կոնտեքստում ևս մեր շահերը համընկնում են, որովհետև Իրանը նույնպես գտնում է, որ Ադրբեջանը ագրեսիայի է ենթարկել ՀՀ-ը, օկուպացրել է ՀՀ որոշ տարածքներ և համարում եմ, որ վճռական են տրամադրված, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն իրենց ելման դիրքեր,և այն միջազգային սահմանները, որոնք կան Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Գևորգ Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...