«ԵԽԽՎ նստաշրջանում մեր պատվիրակությունն իր առջև դրած նպատակին հասավ». զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

«ԵԽԽՎ նստաշրջանում մեր պատվիրակությունն իր առջև դրած նպատակին հասավ». զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ

20:45 18.10.2022

Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի շուրջ ակտիվ անդրադարձ եղավ ԵԽԽՎ նստաշրջանում: Որոնք էին կարևոր առանձնահատկությունները: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է  ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում Հյաաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ: Քրիստինե Ալագուլյանը նախ հետաքրքրվեց, թե մեզ համար ինչո՞վ նշանավորվեց ԵԽԽՎ այս նստաշրջանը, քանի որ այն, ըստ էության, առաջինն էր՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո:

«Այս նստաշրջանը տեղի էր ունենում ադրբեջանական հարձակումից օրեր անց կամ շաբաթներ անց, և բնականաբար, այս թեման մենք դարձրեցինք քննարկման առարկա և նաև միջազգային գործընկերների աջակցությամբ նախ տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիայի թեմայի քննարկում՝ ընթացիկ թեմաների շրջանակում, որի ընթացքում և՛ քննարկումը բացողը, և՛ ելույթ ունեցող բոլոր քաղաքական խմբերի անդամները, և՛ այլ ելույթ ունեցող եվրոպացի գործընկերները միանշանակ և աներկբայորեն ֆիքսեցին Հայաստանի վրա Ադրբեջանի  հարձակման փաստը, ֆիքսեցին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման փաստը, կոչ արեցին Ադրբեջանին անհապաղ դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել ռազմագերիներին, նաև բնականաբար, խոսվեց այն սահմռկեցուցիչ տեսանյութերի մասին և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին:

Բացի այս, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես եկան հայտարարությամբ, որում կրկին Ադրբեջանին կոչ արեցին անհապաղ լքել ՀՀ ինքնիշխան տարածքը և ազատ արձակել ռազմագերիներին: Ընդհանուր առմամբ, մեր պատվիրակությունն այս նստաշրջանի համար իր դրած նպատակներին հասավ, այն է՝ ագրեսիայի փաստի ֆիքսում, համապատասխան ելույթներ և հայտարարություններ, և մենք շարունակելու ենք աշխատել ճնշումը մեծացնելու համար, այդ թվում՝ արդեն բանաձևեր ստանալու համար»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը խոսեց նաև, թե որքանով հնարավոր եղավ տեսանելի դարձնել Հայաստանի և Արցախին վերաբերող խնդիրները ԵԽԽՎ -ում, Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումից, նոր հեռանկարներից և Հայաստանի համար «կարմիր գծերից»:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

BACK_TO_TOP