14:58 02.03.2018
Հարցումների մասնակցած 100 փորձագետների՝ նախկին պաշտոնյաների, պատգամավորների, լրատվամիջոցների ներկայացուցիչների ու գործարարների մեծ մասը՝ 80 տոկոսը, հավանություն է տվել երկրի կառավարման խորհրդարանական համակարգին։ Այս մասին այսօր տեղեկացրեց հետազոտությունն իրականացրած սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Բայց կան նաև դեմ կարծիքներ։
«Կա պահպանողական կողմ, որոնք նախագահականին կողմ են։ Ինչո՞ւ է դա այդպես։ Նոր իշխանությունը բերում է կադրերի փոխանակման, կադրերի տեղափոխման և այլն։ Պահպանողականները կողմ են, որ մնա հինը՝ նրանք արդեն հարմարված են, աշխատում են», – հարցման արդյունքները ներկայացրեց սոցիոլոգը։
Մյուս կողմից՝ խորհրդարանական համակարգի կողմնակիցների կարծիքով՝ նախկինում կար իշխանության երկու կենտրոն՝ նախագահ ու վարչապետ, պատասխանատվոթյունը կիսվում էր։ Իսկ հիմա իշխանությունը կենտրոնանում է վարչապետի պաշտոնում։ Այս կարծիքները հայտնել են հարցախույզին մասնակցած փորձագետները։
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև վարչապետի ու նախագահի՝ իրենց համար նախընտրելի թեկնածուների մասին հարցին։ Ադիբեկյանի խոսքով՝ նրանք, ովքեր համարել են, որ ապագա վարչապետը պետք է ոչ միայն տնտեսության հետ աշխատի, այլև միջազգային հարթակներում, նախընտրությունը տվել են Սերժ Սարգսյանին, իսկ ովքեր շեշտը դրել են արդյունաբերության ու տնտեսության զարգացման վրա, ձայնը տվել են հօգուտ Կարեն Կարապետյանի։ Հարցվածները պատասխանել են նաև 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ փորձագետներն իրենց նախընտրությունը ներկայացնելիս առաջնորդվել են նաև պահպանողական և ոչ պահպանողական գաղափարներով։ Պահպանողականները կողմ են արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, փոփոխությունների կողմնակիցները՝ Կարեն Կարապետյանի։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...