Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը բազմաշերտ ուղղություններով զարգանալու մեծ ներուժ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը բազմաշերտ ուղղություններով զարգանալու մեծ ներուժ ունի

21:23 19.10.2022

Պատպանության նախարարի Հնդկաստան այցի ֆոնին հնդկական մամուլը հրապարակումներ է անում սպառազինությունների հնարավոր ձեռքբերման մասին: Անվտանգային հարցերում համագործակցությունը ի՞նչ ուղղություններ կարող է ունենալ: Հնդկաստանի հետ համագործակցության և տարածաշրջանային այլ զարգացումների թեմայով հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:

«Ընդհանրապես Հնդկաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ, միանգամից մի քանի ուղղություններով զարգանալու, խորանալու բավականին մեծ ներուժ ունի: Դրա համար առկա են և՛ բարենպաստ քաղաքական, և՛ աշխարհագրական -աշխարհաքաղաքական նախադրյալներ, և իհարկե, ընդհանուր շահեր:

Սա այն ուղղություններից է, որը Հայաստանի նման բարդագույն իրավիճակում, շնչուղու նշանակություն կարող է ունենալ: ՞նչ վերաբերում է անվտանգային ուղղությամբ համագործակցությանը, սա այն ուղղությունն է, որը չափելի է իր առարկայացման հեռանկարի մասով: Ինչո՞ւ, որովհետև, եթե հեռու չգնանք, հատկապես Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո, ՀՀ-ում, բարձրագույն իշխանության ներկայացուցիչների ներկայացմամբ, զենքի, սպառազինության խնդիր կար:

Այդ խնդիրների շարքում թվարկվում էին մի շարք գործոններ: Մասնավորապես՝  այդ սպառազինության ձեռքբերման և Հայաստան տեղափոխելու խնդիրը, կողմնակի դերակատարների հնարավոր առարկությունները կամ չկամությունը (ՌԴ ԱՄՆ)  և այն զինանոցի, որը հնարավոր է ձեռք բերել և կիրառել ՀՀ-ում: Այս համատեքստում եթե դիտարկում ենք՝  Հնդկաստանը բավականաչափ կարևոր  դերակատար է»,- ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյանը խոսեց նաև Իրանի զորավարժությունից, անդրադարձավ Իրանի հայտարարություններին, Ադրբեջանին և Թուրքիային:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP