Ի՞նչ է հայտնի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ ընտրված Փոլ Կրեկորյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Ի՞նչ է հայտնի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ ընտրված Փոլ Կրեկորյանի մասին

21:45 19.10.2022

Մեր հայրենակից Փոլ Կրեկորյանն ընտրվել է ԱՄՆ բնակչությամբ երկրորդ մեգապոլիսի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ: .Ի՞նչ է հայտնի Կրեկորյանի մասին և ինչպիսի՞ն կարող է լինել նրա հետագա կարիերան: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Նշեմ, որ քաղաքային խորհուրդը նրան միաձայն է ընտրել, և այժմ, ինչպես նշեցիր, Կրեկորյանը ԱՄՆ բնակչությամբ 2-րդ քաղաքի 2-րդ դեմքն է: Նա փոխարինելու է քաղաքապետին նրա բացակայության ժամանակ: Կրեկորյանն առաջին հայն է պատմության մեջ, ով ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ, և առաջին հայն է, որ ընտրվել է քաղաքային խորհրդի նախագահ:

Նա դեմոկրատ է, 62 տարեկան է, 4-րդ սերնդի ամերիկացի է, նրա նախապապը Ամերիկա է գնացել Արևմտյան Հայաստանից՝ Խարբերդից: Ընտանիքը նախ հաստատվել էր Մասսաչուսեթսում, ապա ապրում էր Ֆրեզնոյում, հետո միայն տեղափոխվել է Լոս Անջելես: Ինքը՝ Փոլ Կրեկորյանը, քաղաքականությամբ զբաղվելուց առաջ ծավալում էր իրավաբանական գործունեություն, ուներ փաստաբանական կլինիկա, 2 անգամ ընտրվել էր Կալիֆորնիայի քաղաքային խորհրդի անդամ, ընդ որում, նա կրկին առաջին հայն էր, որ ասամբլեայի անդամ էր ընտրվել, 2009-ից ներկայացնում է հայաշատ հյուսիսային Հոլիվուդը և հարևան այլ փոքրիկ քաղաքները՝ մեծ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում: Քաղաքային խորհրդում նա ղեկավարում է բյուջեի և ֆինանսների հանձնաժողովը, մի քաղաք, որի տարեկան բյուջեն Հայաստանի պետական բյուջեից մի քանի՝ տասնյակ անգամ շատ է:

Բոլոր իր զբաղեցրած պաշտոններում  Փոլ Կրեկորյանը շատ բան է արել ամերիկահայերի համար: Նրա օրոք ասամբլեան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, քաղաքային խորհուրդը նույնպես իր ջանքերի արդյունքում ընդունեց համապատասխան բանաձևը, և, հավանաբար, նրա ջանքերի արդյունքում քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև, որով ճանաչեց արցախահայերի ինքնորոշվելու և անկախանալու իրավունքը:  Եվ նաև նրա առաջարկով Լոս Անջելեսի քաղաքային խորհորդն ընդունեց որոշում, որով քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց «Հայոց Ցեղասպանության հիշատակի հրապարակ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական զրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

BACK_TO_TOP