ՀՀԿ-ն շարունակում է պնդել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

ՀՀԿ-ն շարունակում է պնդել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ

16:16 13.08.2018

«Սպասենք դատարանի որոշմանը, և դրանից հետո արդեն մեր կարծիքը կարտահայտենք»,- այսօր, անդրադառնալով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի մասին որոշումը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազություն ուղարկած և մերժված ԱԺ 45 պատգամավորների կողմից ստորագրված միջնորդությանը, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե մենք ստորագրել ենք, իսկ մենք ստորագրել ենք՝ գտնելով, որ պարոն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ, և նա ամբողջական իրավունք ունի, որպեսզի խափանման միջոցը փոխվի, և կալանքից դուրս գա»,-ընդգծել է Շարմազանովը:

Ըստ նրա՝ երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է: Նա չտեսնված երևույթ է անվանել այն հանգամանքը, որ նախկին նախագահին սկզբում հրավիրում են որպես վկա, որից հետո, փոխելով մեղադրանքը, կալանքի որոշում կայացնում:

Շարմազանովը նաև հայտարարել է, որ նախկինում արված իր բոլոր հայտարարությունների համար պատասխանատու է, ու որևէ կարծիք չի փոխել, ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ, ըստ նրա, չակերտավոր բանտարկյալների նկատմամբ, ու գտնում է, որ այս զարգացումներում կա քաղաքական ենթատեքստ:

«Ես չեմ կարող ասել, որ դա Փաշինյանի պատվերն է, միգուցե իրավապահները շտապում են, միգուցե իրավապահներն ուզում են դուր գան նոր իշխանություններին, չեմ կարող ասել, բայց այն, որ նախկին իշխանությունների նկատմամբ ակնհայտ է քաղաքական, չեմ ուզում ասել հետապնդում, բայց քրեական այն գործերը, որ հնչեցնում են, ակնհայտ է, հիմա մեկը սա կարող է ասել վենդետա, մեկը կարող է ասել չգիտեմ՝ վրեժխնդրություն, դա որակումների հարց է»- նշել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի պնդմամբ՝ ՀՔԾ ներկայացրած հիմնավորումները թերի են և անլուրջ: Ըստ նրա՝ նախկին նախագահներին կալանավորելու համար տվյալ մարմինը պետք է ունենար ոչ թե 100, այլ 150 տոկոսանոց հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր նա ուղղակի չի տեսնում: «Այսօր, թե՛ ՀՔԾ-ի գործողությունները, թե՛ նոր իշխանությունների գործողություններն ինձ վստահություն չեն ներշնչում»,-հավելել է Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ Մարտի 1-ը տոտալ անհանդուրժողականության քարոզի ծնունդ էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP