Պատերազմ չի՛ լինելու, բայց մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ․ Խամենեի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Պատերազմ չի՛ լինելու, բայց մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ․ Խամենեի

00:40 14.08.2018

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի

Վերջին շրջանում Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը դարձել է ավելի անքաղաքավարի ու կոպիտ։ Պատժամիջոցներից բացի, նրանք սկսել են խոսել պատերազմի ու բանակցությունների մասին։ Այս մասին Իրանի քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Սրա հետ կապված թույլ տվեք մի քանի խոսք ասել մեր ժողովրդին. պատերազմ չի՛ լինելու, բայց մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ»,– հայտարարել է երկրի ղեկավարը։

Մինչ այս, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե պատրաստ է հանդիպել Իրանի նախագահի հետ՝ առանց նախապայմանների։ Հետո երկրի արտգործնախարարը հայտարարել էր, որ հանդիպումը հնարավոր կլինի, եթե Իրանը հրաժարվի իր քաղաքականությունից ու պատրաստակամություն հայտնի հին միջուկային գործարքի փոխարեն նոր այդպիսի գործարք մշակել։ Իրանական կողմից էլ դրան հակառակ հայտարարել էին, որ պատրաստ են երկխոսության, եթե Միացյալ Նահանգները վերադառնա հին (մասամբ գործող) միջուկային գործարքին։

Այս գործարքն ստորագրվել էր Իրանի ու «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև։ Դրա նպատակն էր հետ պահել Իրանին միջուկային ծրագրերից՝ դրա դիմաց աստիճանաբար հանելով պատժամիջոցները։ Այժմ ԱՄՆ-ը դուրս է եկել այս գործարքից, ու թեև մյուսների մասով այն գործում է, բայց Վաշինգտոնն արդեն իսկ նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ, ինչը բարդ իրավիճակ է ստեղծում միջուկային գործարքի ընդհանուր համատեքստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP