Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է տան վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է տան վրա

15:42 23.10.2022

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռը ընկել է մասնավոր հատվածի փայտե տան վրա, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով՝ Իրկուտսկի Պրժևալսկի փողոցում գտնվող երկհարկանի տան վրա ընկել է ՍՈՒ-30 ինքնաթիռ»,- ասվում է Telegram-ի նրա ալիքում տեղադրված գրառման մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ Սու-30 ինքնաթիռը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է Պավել Կրասիլնիկով փողոցի տներից մեկին։ Երկու օդաչու զոհվել է, բնակիչների մեջ զոհեր չկան։
Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ, հրդեհը մեկուսացվել է։
Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

16:36 06.05.2025

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ

16:30 06.05.2025

Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ

Մայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

16:18 06.05.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ: ...

Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ

16:12 06.05.2025

Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

16:06 06.05.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: ...

Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին

16:00 06.05.2025

Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին

Հրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ...

BACK_TO_TOP