17:51 02.03.2018
«Երկիր ծիրանի» կուսակցությունը այսօր՝ փետրվարի 2-ին, հաղորդագրություն է տարածել, որտեղ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջում է պատժել Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանին՝ պարբերաբար լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:
Կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Այսօր՝ 2018 թվականի մարտի 2-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր կողմից ներկայացված բողոքի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանում շարունակական բնույթ կրող՝ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա կողմից Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո կատարվող ապօրինությունների դեմ:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջել է քրեա-իրավական գնահատական տալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի արարքներին՝ նրա կողմից լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին և 2018 թվականի փետրվարի 19-ին: Միևնույն ժամանակ՝ պահանջել է կանչել հարցաքննության Տարոն Մարգարյանին, ով շահագրգիռ կողմ է լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հարցում, մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 13-ին և 2018 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած ապօրինությունների համատեքստում՝ ցանկանալով խոչընդոտել և սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը Երևանի քաղաքապետարանում: Զարուհի Փոստանջյանը շեշտել է, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի կողմից ապօրինի հրամաններ արձակելը չէր կարող տեղի ունենալ առանց Տարոն Մարգարյանի գիտության և հավանության»:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...