ԱՄՆ-ն հակատանկային սպառազինություն է վաճառելու Ուկրաինային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ԱՄՆ-ն հակատանկային սպառազինություն է վաճառելու Ուկրաինային

19:12 02.03.2018

Ուկրաինային ամերիկյան արտադրության «Ջավելին» հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի մասին պայմանավորվածությունը հաստատվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։ Դրանով Կիևին կմատակարարվի 47 միլիոն դոլարի սպառազինություն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ համապատասխան գործակալության կայքը։

Ուկրաինային տրամադրվող սպառազինության ու ծառայությունների մեջ մտնելու են.

  • 210 հակատանկային կառավարվող հրթիռ,
  • 37 արձակման կայան, որոնցից երկուսը որպես պահեստամաս
  • Զինծառայողների ուսուցման ծրագիր,
  • Ուսումնական նյութեր և այլն։

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական կողմն այս համակարագը կարող է ներառել բանակի սպառազինության մեջ, իսկ համակարգերի մատակարարումը նպաստալու է ԱՄՆ ազգային անվտանգության ամրացմանն ու արտաքին քաղաքականության իրականացմանը։

«Վաճառքը չի խախտելու հիմնական հավասարակշռությունը տարածաշրջանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս հիմնավորմամբ Վաշինգտոնը նախորդ տարեվերջին համաձայնել է նույն հակատանկային հրթիռներից մատակարարել նաև Վրաստանին։ 75 միլիոն դոլարի դիմաց ամերիկյան կողմը վրացական բանակին մատակարարելու է 410 «Ջավելին» հրթիռ ու դրանց արձակման 72 կայան՝ կից ուսումնական նյութերով ու պատրաստության դասընթացներով։

Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման վաղ փուլերում ամերիկյան կողմը խուսափում էր Կիևին հարձակողական կամ մահաբեր սպառազինության տրամադրումը, դրա փոխարեն տալիս էր զրահապատ մեքենաներ (լուսանկարում), հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ռադարներ և այլն։

 

Թբիլիսիին ու Կիևին «Ջավելին» հրթիռների՝ մահաբեր (lethal) զինատեսակների վաճառքը նոր աստիճան է Վաշինգտոնի կողմից Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունների ավելացման գործում։

Նմանատիպ բնութագրերով զինատեսակ ունի նաև Ադրբեջանը։ «Ջավելինի» համարժեք «Սպայկ-ԼՌ» հրթիռները Բաքվին մատակարարել է Իսրայելը։ Այս երկու հրթիռներն էլ թիրախը ոչնչացնում են տանդեմային լիցքով, ինքնուրույն կամ օպերատորի ուղղորդմամբ։ Հայաստանում այս հրթիռների համարժեքը «Կորնետ-ԷՄ» հրթիռներն են, որոնք հայկական բանակի սպառազինությունը համալրել են բոլորովին վերջերս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP