22:03 26.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցից հետո Բաքվում խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վրաստանի հնարավոր միջնորդության մասին: Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է միջնորդ լինելու իր պատրաստակամությունը: Նախաձեռնությունը Ալիևի՞նն է եղել, թե Ղարիբաշվիլիինը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը` բանակցային նոր ձևաչափ նախաձեռնելով, և արդյո՞ք այս ձևաչափը կարող է ընդունելի լինել մեր համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ալիևի թբիլիսյան այցը հատկանշական էր` մի քանի հանգամանք հաշվի առնելով: Դրանցից մեկն այն է, որ սա առաջին այցն է Ալիևի Թբիլիսի՝ վերջին 7 տարիների ընթացքում: Սա արդեն վկայում է այն մասին, որ երկու երկրների միջև, որոնք միմյանց եղբայրական պետություններ են անվանում, իրականում ամեն ինչ չէ, որ կարգին է: Հակառակ դրան, վարչապետ Ղարիբաշվիլին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ՝ մեջբերում եմ՝ «Ադրբեջանը Վրաստանի ամենավստահելի ռազմավարական դաշնակիցն է»:
Դե իսկ այս այցի գլխավոր ինտրիգը նրանում էր, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անգամ տեղյակ չէր Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի ժամանելու մասին, և թեև ցանկություն էր հայտնել վերջին պահին ընդունել Ալիևին, նման հնարավորություն իրեն չէին տվել: Կարևորն այս այցում այն էր, որ Իլհամ Ալիևն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կրկին առաջարկել էր Թբիլիսին դարձնել Երևանի և Բաքվի միջև բանակցային կենտրոն՝ բառացիորեն ասելով հետևյալը՝ « Այսօր մենք հնարավորություն ունենք կոնսուլտացիաներ անցկացնել Հայաստանի հետ Թբիլիսիում, և եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ ենք անել արդեն այսօր»:
Վարչապետ Ղարիբաշվիլին հաստատել էր Թբիլիսիի պատրաստակամությունը հարթակ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: Եվ այսպիսով` երկու առաջնորդները «գնդակն ուղղել են դեպի Հայաստանի կիսադաշտ»: Պարզ է, որ Ղարիբաշվիլին և Ալիևը մինչ այդ համաձայնեցրել են այս նախաձեռնությունը և փաստորեն միասին, համախմբված են հանդես գալիս այդ նախաձեռնությամբ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...