10:50 30.10.2022
Սեուլի Իթհևոն թաղամասում տեղի ունեցած հրմշտոցն ամենասարսափելին է Հարավային Կորեայում 2014 թվականից ի վեր, երբ Sewol լաստանավի վթարը խլեց 304 մարդու կյանք, որոնց մեծ մասը ավագ դպրոցի աշակերտներ էին:
Sewol մարդատար լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին։ Հարավային Կորեայի ժամանակակից պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի զոհ է դարձել 304 մարդ, որոնց մեծ մասը 15-ից 19 տարեկան դպրոցականներ էին։ Վթարի պահին նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 476 մարդ։ Անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել էր 2014 թվականի նոյեմբերին՝ դրա իրականացման բարդության պատճառով։
Իսկ երեկ առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել Հելոուինի երեկույթներով հայտնի Իթհևոն թաղամասում հրմշտոցի հետևանքով։ Զոհվածներց 19-ը օտարերկրացիներ են, այդ թվում՝ երեք ռուս։ Սեուլի իշխանությունները ստացել են ավելի քան 350 անհայտ կորածի մասին հաղորդումներ։
Փրկարարների խոսքով՝ Իթհևոնում Հելոուինի տոնակատարությանը եկածների մեծ մասը եղել է 10-30 տարեկան։ Այս Հելոուինը առաջինն էր առանց սոցիալական սահմանափակումների՝ 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր։ Հարավային Կորեայի իշխանությունները վերացրել են փողոցներում դիմակներ կրելը և բաց երկնքի տակ հավաքվողների թվի սահմանափակումները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սոցիալական հեռավորության վերացումից հետո առաջին Հելոուինը հատուկ իրարանցում է առաջացրել։ Իշխանությունները նախօրոք մոբիլիզացրել էին մոտ 200 ոստիկանի՝ տարածքում կարգուկանոն պահպանելու համար, սակայն դա բավարար չէր Իթհևոնում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց վերահսկելու համար։
Հարավային Կորեայի նախագահը ողբերգության կապակցությամբ համազգային սուգ է հայտարարել մինչև նոյեմբերի 5-ը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...