21:23 31.10.2022
Ինչքանո՞վ կարող է օգնել Արցախում երեկ անցկացված մեծ հանրահավաքը՝ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելուն, ընդգծելուն: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ:
«Կարող է օգնել: Առաջին հերթին պետք է ընդգծել, որ Արցախի ներկա բնակչության շուրջ կեսը՝ փորձագիտական հաշվարկներով, ներկա էր հանրահավաքին:
Վերջին՝ թարմացված փորձագիտական հաշվարկները մեզ հուշում են, որ մոտ 53.000 քաղաքացի կար, երեխաներին էլ հաշված մոտ՝ 60.000, իսկ 53.000-ը ընտրելու ձայն, իրավունք ունեցող բնակիչների 60 տոկոսից ավելին է: Սա նշանակում է, որ Արցախի ընտրողների 60 տոկոսից ավելին հանրահավաքում էր և արտահայտում էր իր ձայնը: Բայց հաշվի առեք, որ մնացածն էլ, ովքեր չեն եղել, միակարծիք են բոլորի հետ:
100 տոկոսով բոլորս անհանգստացած ենք, 100 տոկոսով բոլորս մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար վճռական քայլերի ենք պատրաստ, և 100 տոկոսով բոլորս կարծում ենք, որ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել, և չպետք է լինի: Սա մեր իրավունքն է, և նաև մեր գոյության պաշտպանության հիմքն է: Այս տեսանկյունից Արցախի բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը արտահայտելով՝ այսպիսի հուժկու հանրահավաքով մենք ցույց ենք տալիս, որ վճռական ենք, ընկճված չենք, և ամբողջ հայությունը պետք է կանգնի մեր կողքին, իհարկե, ՀՀ-ը առաջին հերթին, բայց նաև սփյուռքը, հայ ժողովուրդը այս պայքարը մինչև վերջ տանում է, հեշտ չէ, բայց միանշանակ մենք պետք է շարունակենք այս պայքարը:
Եվ միջազգային հանրությունն էլ հասկանում է, որ այս հակամարտությունը այդքան հեշտ հակամարտություն չէ: Հետևաբար, եթե մեր բնակչությունը վճռական է իր պայքարում, սա լրացուցիչ սուբյեկտայնության բարձրացման գործիք է դառնում մեր համար»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...