Ինչո՞ւ է Թեհրան մեկնում Նիկոլ Փաշինյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ինչո՞ւ է Թեհրան մեկնում Նիկոլ Փաշինյանը

22:35 31.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Պաշտոնական տեղեկությունն այս մասին տարածել է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը:  Ի՞նչ հարցեր են քննարկվելու և  Բաքվի ու Թեհրանի միջև առճակատումը նվազելու միտում նկատվո՞ւմ է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Հետաքրքիր է, որ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պաշտոնական այցի մասին տեղեկություն դեռևս մինչև այս ժամը չեն տարածել, բայց տեղեկությունը կարող ենք արդեն հաստատված համարել, քանի որ այս այցի մասին ասել է նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: Իրականում անակնկալ չէր, որովհետև դեռ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ այդպիսի այց նախատեսվում է, քանի որ Կապանում հյուպատոսության բացման արարողության ժամանակ Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը տեղեկացրեց, որ փոխանցել է Հայաստանի վարչապետին Իրանի նախագահի հրավերը Թեհրան այցելելու վերաբերյալ: Փաստորեն, ընդամենը մեկ շաբաթ անց այդ այցն իրականություն է դառնում:

Հիշեցնեմ, որ վերջին անգամ Հայաստանի վարչապետն այցով Իրանում է եղել անցած տարվա օգոստոսին, բայց դա աշխատանքային այց էր, այս այցը պաշտոնական է, ավելի բարձր մակարդակ ունի: Հայտնի է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու Սաադաբադ պատմամշակութային համալիրի տարածքում, և նրանց հանդիպումից հետո կկայանա մի շարք միջպետական, միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Թե ինչ փաստաթղթեր են, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև պատվիրակության կազմը, ինչը կարող ենք վստահ ասել, որ վարչապետին ուղեկցելու է Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քանի որ նրա այցն արդեն այսօր է սկսվել: Իսկ նոյեմբերի 7-9-ը Թեհրանում աշխատանքային այցով է լինելու ՀՀ ֆինանսների նախարարը: Կարևոր է, թե արդյո՞ք պատվիրակության կազմում կլինի ՀՀ պաշտպանության նախարարը, առայժմ հայտնի չէ, բայց հիշեցնեմ, որ օրեր առաջ մամուլ էր թափանցել տեղեկությունն այն մասին, որ Հայաստանն այն 22 պետություններից մեկն է, որ հայտ է ներկայացրել Իրանում արտադրվող անօդաչու թռչող սարքերը գնելու վերաբերյալ: ՀՀ ՊՆ-ում պարզաբանել են, որ դա պետական գաղտնիք է, և դժվար է առայժմ ասել այս սպասվող այցի ընթացքում այս հարցին անդրադարձ կլինի՞, թե՝ ոչ:

Այսօր պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանն Իսրայելում դեսպանություն է բացելու: 30 տարի է, ինչ Իսրայելի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ կան, սակայն Բաքուն դեսպանություն չէր բացում, հավանաբար, զգուշանալով Իրանի արձագանքից ու վերաբերմունքից: Այժմ արդեն Բաքվի իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն այդ մասին Թեհրանում, և կարծում եմ՝ Թեհրանի պատասխան քայլը նույնպես իրեն սպասեցնել չի տա: Եվ նաև հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները անոնսում են, որ մոտակա 10 օրերի ընթացքում կսկսվի Ադրբեջանում գործող, մեջբերում եմ՝ «իրանական գործակալական ցանցի տապալումը», հավանաբար, նոյեմբերն Ադրբեջանում լինելու է թեժ՝ իրանաադրբեջանական հարաբերությունների հարցում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP