21:22 01.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումъ Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Կա՞ն հստակ պայմանաորվածություններ Քաջարանի թունելի վերաբերյալ, և ի՞նչ կտա Քաջարանի թունելը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Թեև Հայաստանի պաշտոնական աղբյուրները որևէ հստակ, կոնկրետ տեղեկություն այս հարցի վերաբերյալ չեն տարածում, իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը պաշտոնապես հաստատում է տեղեկությունն այն մասին, որ ձեռք է բերվել համաձայնություն Քաջարանի կամուրջը կառուցելու մասին, և անգամ հստակ ժամկետ է հիշատակվում, որ շինարարական աշխատանքները կսկսվեն գալիք տարվա գարնանը:
Որքան հասկանում եմ, հենց իրանական ընկերություններն են կառուցելու այդ թունելը, համենայնդեպս, Թեհրանի մամուլն այդպիսի տեղեկություններ ունի: Սեպտեմբերին նախարար Սանոսյանը հայտնել էր, որ իրանական կողմի հետ բանակցություններ են շարունակվում՝ Քաջարանի թունելի կառուցման ֆինանսավորման հետ կապված: Գալիք տարվա պետական բյուջեով ճանապարհների կառուցման համար նախատեսված է ընդամենը 119 մլրդ դրամ: Որքան հասկանում եմ, այդ գումարը չի ենթադրում Քաջարանի թունելի կառուցումը, ինչից կարող ենք ենթադրել, որ ֆինանսավորումը ևս իր վրա է վերցրել իրանական կողմը կամ ինչ-որ վարկային ռեսուրսների միջոցով է նախատեսվում դա անել:
Քաջարանի թունելը շատ կարևոր մասն է կազմում «Հյուսիս-Հարավ» միջանցքի, և զգալիորեն կհեշտացնի Իրանից Հայաստան բեռնափոխադրումները: Այն 7.2 կմ երկարություն կունենա, և կառուցվելու է իրանական սահմանից 20կմ դեպի հյուսիս, 2070մ բարձրության վրա, Մեղրիի ոլորանների հատվածում: 12կմ-ով կկարճացնի ճանապարհը և ամենակարևորը՝ այն շրջանցելու է վտանգավոր հատվածը, որը ձմռանը հաճախ փակվում է ձնաբքերի պատճառով»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Քաջարանի թունելի կառուցման դեպքում Հայաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» միջանցքը կարո՞ղ է իրական այլնտրանք դառնալ Ադրբեջանով անցնող ուղղահայաց միջանցքին: Արտյոմ Երկանյանը անդրադարձել է նաև այս հարցին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...