11:18 03.03.2018
«Սփյուռքի գործոնը» վերնագրված խմբագրական հոդվածում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Այս տարվա մարտի 1-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դեմ ավելի քան ութ տարի շարունակ բողոքում էին Սփյուռքի տարբեր շրջանակներ, առաջին հերթին՝ Դաշնակցությունը:
Մարտի 2-ին նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցությունը: Երրորդ նախագահն իր այդ մտադրության մասին խոսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրության հարցն էլ, ըստ էության, լուծված էր առաջադրման պահին: Բայց քաղաքականության մեջ իրադարձությունների հաջորդականությունը կրում է առնվազն խորհրդանշական բնույթ, իսկ խորքում նաև ունի, կարծում եմ, ներքին տրամաբանություն: Սովորաբար ասվում է, որ Արմեն Սարգսյանի առաջադրումը ժեստ էր՝ ուղղված Արևմուտքին: Դա ճիշտ է միայն մասամբ:
Ընտրված նախագահը, երկար ժամանակ ապրելով Բրիտանիայում, անշուշտ կապված է արևմտյան մշակույթի հետ՝ այդ բառի լայն իմաստով. նկատի ունեմ աշխատանքի կազմակերպումը, շփման ոճը և այլն: Բայց, որքան ինձ հայտնի են Արմեն Սարգսյանի կենսագրության առանձնահատկությունները, նա որոշակի կապեր ունի նաև ռուսաստանյան տնտեսական («էներգետիկ») վերնախավի հետ: Սակայն եթե խոսենք «ժեստերի» մասին, ապա նման թեկնածության առաջադրումն ուղերձ էր նաև Սփյուռքին: Հիշո՞ւմ եք, երբ քննարկվում էր նոր Սահմանադրությունը, գաղափար կար, որ չորրորդ նախագահն ընտրվելու է նաև Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների կողմից: Այնուհետև այդ գաղափարից հրաժարվեցին՝ հավանաբար, այն պատճառով, որ դա տեխնիկապես շատ դժվար կլիներ իրականացնել, և այդ կառույցներն իրար հետ վիճելու են, թե իրենցից ով իրականում ինչ կշիռ ունի Սփյուռքում:
Բայց Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումն ինչ-որ չափով մեղմում է այդ դրությունը, որովհետև նրա «նախընտրական» հանդիպումները Եվրոպայի ու Լիբանանի սփյուռքյան կառույցների հետ, կարծես թե, վկայում են, որ 4-րդ նախագահի հարցում այդ կառույցներում հակասություններ չկան: Չնայած 26 տարի խոսվում է Սփյուռքի կարևորության մասին, մենք (նկատի ունեմ մեզ բոլորիս՝ աշխարհով սփռված առնվազն 10 միլիոն հայերիս) դեռևս չենք գտել համագործակցության ալգորիթմը, որն էապես կտարբերվեր Սփյուռք-Խորհրդային Հայաստան հարաբերություններից. դրանց նշանակությունը նույնպես չարժե նսեմացնել՝ պարզապես անկախ պետության պարագան, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ է:
Չեմ կարծում, որ վաղն այս հարցում ամեն ինչ կփոխվի, բայց գուցե Արմեն Սարգսյանը կսկսի փնտրել այդ ալգորիթմը: Խոսքը, բնականաբար, ավանդական Սփյուռքի մասին է՝ այն հայրենակիցների, որոնց մի քանի սերունդները հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում: Ավելի բարդ է այն հարյուր հազարավոր մարդկանց խնդիրը, ովքեր Հայաստանից գնացել են վերջին 25 տարվա ընթացքում և, որպես կանոն, դառնացած են հայրենիքից: Նրանց հետ նույնպես պետք է աշխատել, բայց ինչպես՝ ես, ճիշտն ասած, չգիտեմ»:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...