13:59 03.03.2018
Երևանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը դիմում-բողոքով դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին:
Դիմումում մասնավորապես գրված է.
«2018 թվականի մարտի 2-ին, թեև հորդ անձրև կարծես չի եկել մեր մայրաքաղաքում, սակայն երեկոյան ականատեսը դարձա քաղաքային իշխանության կողմից մեր քաղաքացիների հանդեպ բացարձակ անտարբերության ևս մեկ դրսևորման. Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ հրապարակի բավականին մարդաշատ հատվածում գտնվող կանգառում քաղաքացիները հնարավորություն չունեին կանգնելու կամ նստելու: Խնդիրը հետևյալն է. կանգառի դիմացի ասֆալտն ամբողջովին ծածկված է բավականին խորը և լայն տարածք զբաղեցրած ցեխաջրով, որի վրայից անգամ ցատկելով հնարավոր չէ հասնել միկրոավտոբուսին կամ ավտոբուսին: Երթևեկությունն այս հատվածում օրվա բոլոր ժամերին գերծանրաբեռնված է, սակայն մարդիկ այլ հնարավորություն չունենալով, ստիպված վտանգում են իրենց կյանքը` կանգնում և փոխադրամիջոցի են սպասում փողոցի երթևեկելի գոտում:
Անընդունելի փաստ է, երբ համապատասխան պատկան մարմինները` վարչական շրջանի ղեկավարը, ում աշխատավայրն այնքան էլ հեռու չէ նշված կանգառից, ձևացնում է, թե անտեղյակ է այս իրողությունից: Ինչու եմ ասում` ձևացնում է, որովհետև մարդիկ նշեցին, որ տարբեր տարիներին մի քանի անգամ դիմել են և՛ վարչական շրջանի ղեկավարին, և՛ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող անձին, սակայն ստացել են միշտ նույն պատասխանը` համայնքային բյուջեն համապատասխան գումար չունի: Մինչդեռ մեր համայնքային բյուջեից շուրջ կես միլիոն դոլար փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ հատկացվեց Մոսկովյան փողոցի բարեկարգ հատվածի իբրև թե վերանորոգման համար:
Պահանջում եմ լինել բարեխիղճ ստանձնած պարտականությունների հանդեպ և խնդիրները լուծել ըստ առաջնահերթության և անգործություն ցուցաբերած պաշտոնյաներին անհապաղ կանչել պատասխանատվության»:
Աղեկյանը դիմումին նաև տեսանյութեր է կցել:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...