19:42 03.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ծանոթացել է 2017թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018թ. անելիքներին:
Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի փոխարեն: Ակնկալվում է, որ 2018-ին ներդրումային ծրագրերի ծավալը կհասցվի 36 մլրդ դրամի: Մարզպետը վստահեցրել է, որ ծրագրերի զգալի մասն իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից:
Ակնկալվում է, որ մեկ շնչին ընկնող ներդրումների ծավալը նախորդ տարվա 92 հազար դրամից կհասնի 152 հազարի:
Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ մարզում աշխատատեղերի թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 23 517. նախատեսվում է 2018-ին այդ թիվը հասցնել 27.000: Աշխատատեղեր կստեղծվեն թեթև արդյունաբերության, ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Ըստ մարզպետի՝ համայնքների սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա ընթացքում կատարվել է 97 տոկոսով. 2016-ի համեմատ համայնքների սեփական եկամուտներն աճել են 17 տոկոսով: Սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով մարզում 2016-ին կազմել են 8100 դրամ, 2017-ին՝ 9400, իսկ այս տարի նախատեսվում է այն հասցնել 10800 դրամի:
Մենք ներդնում ենք վարչական ռեգիստրի ինստիտուտ, մարզպետարաններում գործելու են կոնկրետ խմբեր, որոնք զբաղվելու են վիճակագրությամբ, համայնքների ղեկավարներին առաջարկելու ենք, որպեսզի համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնեն գործընկերներին: Մի քանի ատյաններ համատեղ պետք է աշխատեն: 2-3 տարվա աշխատանք է պետք, որպեսզի մենք ասենք, որ ստորակետից հետո երրորդ թվի ճշտությամբ տվյալներն ունենք, բայց պետք է համայնքների ղեկավարների հետ սերտ աշխատել և տեղեկատվություններ տրամադրել: Այնքան ինդիկատորային թվեր կան, որոնք հուշելու են, որ կան սխալներ: Մենք ասել ենք՝ այն համայնքը, որը շատ աճ է ունենալու՝ այդ համայնքին ենք ֆինանսավորելու, որպեսզի նրանք մոտիվացված լինեն,-ասել է Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կարևորելով սեփական եկամուտների ավելացմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել ևս 257 աղբավայր: Մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է Շվեդիայից ներդրողների հետ կքննարկվի աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր: Զեկուցվել է, որ աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ, իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:
Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց 2016-ին գանձվել է 618 մլն դրամ, նախորդ տարվա ընթացքում՝ 631 մլն: Նախատեսվում է 2018-ին առողջապահական մուտքերի աճն ավելացնել շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով այն 844 մլն դրամի:
Գյուղատնտեսության ոլորտում Շիրակի մարզը 2017-ին արձանագրել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով և կարկտահարությամբ: 2018թ-ին կհիմվի 22 հեկտար ինտենսիվ այգի: Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի: 2018է-ին կկառուցվի 3 երեք սպանդանոց, ինչը պահանջարկից քիչ է: Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող այլ հարցեր:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...