17:57 14.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով արդար և անկողմնակալ դատավարություն: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ իրենց պահանջն է, որ վարչապետը կոչով հանդես գա, թույլ չտա, որ մարդիկ ինքնակոչ ցույցերով խոչընդոտեն արդարադատությանը, առավել ևս՝ փորձեն ազդել դատարանի որոշման վրա:
«Եթե մի խումբ՝ խուժանական ամբոխ խանգարում է, որ Դուք իրականացնեք Ձեր սահմանադրական պարտքը ՀՀ քաղաքացու՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ով պետք է օգտվեր իր ազատ տեղաշարժից, ի դեպ, Դուք նաև կալանավորված ժամանակ չպաշտպանեցիք նրա իրավունքները, սակայն այս ակցիան ընդունեք որպես օգնություն, ոչ թե բողոք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ իրենք հարկ եղած դեպքում կաջակցեն վարչապետին այդ գործում, իսկ եթե զգան՝ նա գնում է իրենց իրավունքների ոտնահարմանը, դուրս են գալու այլ պայքարի:
«Երբ ասում եք՝ հեղափոխություն այլևս չի լինելու, Դուք սխալվում եք, լինելու է, Դուք իրավունք չունեք մեզ կանգնեցնելու, որ մենք գնանք հեղափոխության, դա մեր բնածին իրավունքն է»,- ասաց նա:
https://www.facebook.com/freepresidentkocharyan/videos/2191118964463226/?hc_ref=ARQC-3OrQn7SQKC8Zuy4kWUWQ07jIU1dJ7kvSo3rveQz2uMbBFNmpnDz3aVHiJ4RZMM&fref=gs&dti=1982856048648675&hc_location=group
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...