19:31 16.11.2022
ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայի երեք օբյեկտների ստուգման ժամանակ չհայտարարագրված միջուկային գործունեության նշաններ չի հայտնաբերել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի բացման նիստում։
«Հիմք ընդունելով այդ գործողությունները և Ուկրաինայի կողմից տրամադրված տեղեկատվությունը, գործակալությունը չի հայտնաբերել չհայտարարագրված միջուկային գործունեության նյութեր, որոնք ուղղված են այդ վայրերում ռադիոակտիվ նյութերը ցրելու սարքերի մշակմանը», – ասել է Գրոսին:
Նա հավելել է, որ գործակալությունը օբյեկտներում բնապահպանական նմուշներ է հավաքել, և ներկայումս դրանք փորձարկվում են։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ միջուկային նյութերն ու անվտանգության տակ գտնվող օբյեկտները օգտագործվում են քաղաքացիական բնակավայրերում։
Հոկտեմբերի վերջին ՌԴ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել էր, որ ՌԴ ՊՆ-ն իր ուժերն ու միջոցները պատրաստ է կիրառել գործողություններում «ռադիոակտիվ աղտոտման պայմաններում», քանի որ տեղեկություններ ուներ «կեղտոտ ռումբ» օգտագործելու Կիևի պատրաստակամության մասին։ Նման սպառնալիքի մասին հայտարարել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այս հարցը ՌԴ-ն բարձրացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով։ Ռուսական կողմը նշել էր Ուկրաինայում գտնվող օբյեկտներ, որտեղ կարելի է նման աշխատանքներ իրականացնել։
Ռուսաստանի կողմից հրապարակված տեղեկատվության կապակցությամբ Կիևը հարցում է ուղարկել ՄԱԳԱՏԷ-ին, որպեսզի կարգավորող մարմինը փորձագետներ ուղարկի այդ օբյեկտներ։ Գործակալությունը ստուգել է երեք ուկրաինական օբյեկտներ և չի հայտնաբերել միջուկային չհայտարարագրված գործունեության նշաններ: ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է ուկրաինական օբյեկտներում հետագա ստուգումներ անցկացնելու պատրաստակամության մասին
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...
21:23 06.06.2025
ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […] ...