Ոչ թե հյուրանոցային համալիր, այլ կանաչ գոտի. Սամվել Կարապետյանը հրաժարվել է Գյումրիի իր բիզնես նախագծից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Ոչ թե հյուրանոցային համալիր, այլ կանաչ գոտի. Սամվել Կարապետյանը հրաժարվել է Գյումրիի իր բիզնես նախագծից

23:14 14.08.2018

Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

«Այդ տարածքի սեփականատերն էլի մնում է «Տաշիր Գրուպ»-ը, բայց իրենք հիմա այդ տարածքում հիմնում են այգի ու դա տալիս են համայնքին՝ օգտագործման համար: Տարածքում լինելու է այգի՝ շատրվանով ու նստարաններով,  իսկ հարակից շինությունում հաջորդ տարի նոր աշխատանքներ կսկսվեն»,- SHANTNEWS.am-ին ասել է ճարտարապետը:

Ռուսթավելի փողոցում սա միակ տարածքը չէ, որ նախագծային փոփոխություն է կրել: Մեկ այլ գործարար, ով նախկին տան տարածքը ռեստորանի էր վերածելու, դադարեցրել է շինարարությունը: Ներդրողը նախագիծը փոխել է ու դեռ հայտնի չէ, թե ինչ է կառուցելու: Գյումրիի այս տարվա մասնավոր շինարարության ծավալները նույնն են, ինչ նախորդ տարի: 8 ամսվա ընթացքում 34 շինթույլտվություն է տրվել կառուցապատման և կիսակառույցների շինարարությունն ավարտելու համար: Ավելի շատ են ժամկետանց շինթույլտվությունները: Տասնյակ տարիներ առաջ մասնավորեցված շինություններն ու տարածքները, որոնց համար շինարարության թույլտվություններ կան, այդպես էլ չեն կառուցապատվել: Մինչդեռ թույլտվությունները տրվել են հստակ ժամկետներում կառուցման համար: Տարածքները կա՛մ վաճառվել են, կա՛մ մնացել կիսակառույց: Առանձին դեպքերում էլ կառուցապատողները նախագծային փոփոխություններ են կատարել: Կառուցապատումից չեն հրաժարվում, բայց ժամկետներն են խախտում: Շինթույլտվությունը հստակ ժամկետով է տրվում, թե քանի ամսում կամ տարում է պարտավորվում կառուցել։ Քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքով՝  նախագծի ժամկետներից ուշանալու դեպքում տույժեր են կիրառվում, բայց Գյումրիում նման բան գործնականում չկա: Ժամկետից ուշացողներին քաղաքապետարանը չի էլ պարտավորեցնում, հակառակը՝ մի բան էլ զիջումների է գնում: Հետևանքը բազմաթիվ կիսակառույցներն են, որոնց շինարարությունն անգամ երկարացված նախագծերով ավարտին չի հասցվում: Նախկին «Գյումրի» ռեստորանի տարածքը մասնավորեցված է, միայն թե սեփականատերը մեկը չէ, այլ մի քանիսը։ Նրանցից և ոչ մեկն իր պարտավորությունները չի կատարում։ Տարածքի մի մասի նկատմամբ պարտավորություններ ունի Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն, ով ոչինչ էլ դեռ չի սկսել: Իսկ թե ինչու, պատվո հյուպատոսն այս մասին չցանկացավ խոսել: Ըստ նախագծի՝ տարածքում պետք է ճարտարապետական դպրոց և Գյուրջիևի կենտրոն լիներ: Հիմա քաղաքապետարանը պատրաստվում է հետ վերցնել տարածքը հյուպատոսից: Կառուցապատման 34 հայտերից, որոնց քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել, ընդամենը 6-ն է բնակարանի կառուցման նպատակ հետապնդում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

BACK_TO_TOP