20:00 04.03.2018
«Օսկա՜ր», «Օսկա՜ր», «Օսկա՜ր» …
Այո՛, ճիշտ հասկացաք, մենք սրտի տրոփյունով սպասում ենք այս մրցանակաբաշխությանը և արդեն սկսել ենք հաշվել րոպեները: Վաղն առավոտյան ամեն ինչ պարզ կդառնա՝ «Տարվա լավագույն ֆիլմը», «Տարվա լավագույն ռեժիսորը», «Տարվա լավագույն դերասանը», «Տարվա լավագույն դերասանուհին», և օսկարյան մեծ բեմից կհնչի ևս մի քանի երջանիկի անուն։
Թվարկվածների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր խոսենք մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներից և աստղային տրամադրությունից: Այժմ մասշտաբային իրադարձությանը պատրաստվում են հարյուրավոր աստղեր, նրանք հագնում են իրենց շքեղ զգեստները, կրում են իրենց սիրելի ադամանդները ու զարդերը, դիմահարդարվում և գեղեցիկ ու թրենդային սանրվածքներով պատրաստվում են զարմացնել աշխարհին:
Ջենիֆեր Լոուրենս / Զգեստը՝ Dior
Յուրաքանչյուր նորաձևության տուն կամ հայտնի դիզայներ այս օրերին հասցնում է օգտվել «Օսկարի» ընձեռած կոմերցիոն հնարավորություններից և իրենց նախընտրելի աստղի հետ բանակցում են՝ կարմիր գորգին իրենց մոդելավորած զգեստը կամ զարդը կրելու հարցում:
SHANTNEWS-ը որոշել է ներկայացնել, թե ինչ ճակատագրի են արժանանում աստղերի շքեղ բրենդային զգեստները, երբ վերջանում են կարմիր գորգը, «Օսկար» մրցանակաբաշխությունը և դրան հաջորդող խելահեղ երեկույթը …
Ամեն ինչ նման է Մոխրոտիկի պատմությանը
Բլեյք Լայվլի/ Զգեստը՝ Vivienne Westwood
Վերոնշյալ հարցի ճիշտ պատասխանը կարող են տալ միայն հայտնիների ոճաբանները: Նրանցից շատերը հարցազրույցների ժամանակ բացահայտել են աստղային զգեստների գաղտնիքը: Այդ զգեստները աստղերին չեն պատկանում և դրանք մրցանակաբաշխությունից հետո շատ սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն նորաձևության տներին։
Քեյթ Ուինսլեթի և Հիլարի Սուոնկի արտաքին տեսքի պատասխանատու Տանյա Ջիլն իր հարցազրույցներից մեկում ասել է.
«Հիմանականում զգեստները վերադարձնում են նորաձևության տանը, որտեղ այն պահպանվում է արխիվում: Հասկանում եք, ամեն ինչ շատ նման է Մոխրոտիկի պատմությանը՝ դուք շքեղ հագնվում, գնում եք պարահանդեսի, իսկ կեսգիշերից հետո ամեն ինչ անհետանում է»:
Քեյթ Ուինսլեթ/ Զգեստը՝ Ralph Lauren
Քրիստեն Ստյուրատի ոճաբան Թարա Սվեննեն հաստատում է, որ առավոտյան արդեն զգեստները կախարդական փայտիկի ուժով անհետանում են աստղերի սենյակներից:
«Հաճախ խնդրում ենք, որ զգեստը վերադարձնեն հենց հաջորդ առավոտյան, իսկ եթե շատ բախտներս բերի, ապա ծայրահեղ դեպքում մեզ տալիս են ընդամենը 48 ժամ: Սովորության համաձայն, երբ Քրիստենը արդեն գնում է մրցանակաբաշխությանը նվիրված երեկույթին, ես արդեն զանգում և հստակեցնում եմ զգեստը և զարդերը վերադարձնելու ժամանակը»:
Քրիեստեն Ստյուարտ /Զգեստը՝ Reem Acra
Եվ կապ չունի, որ այդ զգեստը հայտնի դիզայները մոդելավորել է հատուկ տվյալ դերասանուհու համար կամ զգեստն այնքան լավն է ու կատարյալ համապատասխանում է դերասանուհու կազմվածքին ու էությանը, միևնույն է, զգեստը դիզայների աշխատանքն է և դիզայների սեփականությունը:
Ոճաբանները նշում են, որ դիզայները կարող է նվիրել իր մոդելավորած զգեստը տվյալ աստղին, բայց նման դեպքեր շատ հազվադեպ են տեղի ունենում:
Ջենիֆեր Լոպես /Զգեստը՝ Versace
Ամենահայտնի դեպքերից մեկը, երբ Versace նորաձևության տունը Ջենիֆեր Լոպեսին նվիրեց իր մոդելավորած հայտնի կանաչ զգեստը, որը երգչուհին հագել էր «Գրեմմի» մրցանակաբաշխությանը:
Ի՞նչ է լինում զգեստների հետ «հայրական» տուն վերադառնալուց հետո
Dior-ի, Chanel-ի կամ Valentino-ի նման հայտնի նորաձևության տները իրենց զգեստները պահում են արխիվում, պատմության համար և երբեք ուրիշ ցանկացողների չեն տրամադրում: Իսկ, եթե զգեստը պատկանում է ոչ այնքան հայտնի նորաձևության տան կամ երիտասարդ դիզայների աշխատանք է, ապա հավանական է, որ այդ նույն զգեստը ինչ-որ ուրիշ միջոցառան ընթացքում կրի այլ հայտնի աստղ։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...